ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Շուտով խոշոր եղջերավոր կենդանիներն «անձնագիր» կստանան

01.03.2018 19:13 ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով խոշոր եղջերավոր կենդանիներն «անձնագիր» կստանան

Առաջիկայում Հայաստանում խոշոր եղջերավոր կենդանիները կհամարակալվեն, այս ուղղությամբ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը`ՍԱՊԾ  քայլեր է ձեռնարկում:Այն իրականացվելու է ՍԱՊԾ-ի եւ գյուղնախախարության աշխատակիցների միջոցով , իսկ կենդանիների համարակալումը կիրականացնեն համայնքներում աշխատող անասնաբույժ մասնագետները:

Արթուր Գասպարյանը չի հանդիսանում Լևոն Սարգսյանի քրոջ որդին. ՊԵԿ-ը պարզաբանում է

Ըստ ՍԱՊԾ Անասնաբուժության տեսչության պետի տեղակալ ԱՐԹՈՒՐ ՄԵԼԻՔՅԱՆԻ այն թանկարժեք ծրագիր է եւ Հայաստանի պայմաններում դրա ներդրումն այս պահին դժվար է, ուստի նախատեսվել է մի շարք միջոցառումներ, որոնց արդյունքում ծառայությունը կկարողանա ձեռք բերել դոնոր կազմակերպություններ ծրագրի ֆինասավորման համար: Ա. Մելիքյանի խոսքով` այս պահին ՀՀ-ում կան որոշ ֆերմերներ, որոնք իրենց միջոցներով կենդանիներին համարակալել են, բայց դրանք ներառված չեն կենդանիների հաշվառման համակարգի մեջ, դրանով  նրանք իրականացրել են զուտ  ներքին հաշվառում.«Ներկա փուլում ընտրել ենք մանր եւ խոշոր եղջերավոր կենդանիների, սակայն հիմնականում նախատեսված է խոշորների հաշվառում եւ համարակալում: Համարակալումն իրենից ենթադրում է կենդանիների ականջներին պիտակի ամրացում, որից հետո պիտակի համարը ներբեռվում է էլեկտրոնային համակարգ եւ կենդանին ստանում է այսպես ասած անձնագիր, որտեղ նշված են լինելու կենդանու տվյալները: Այսինքն` կենդանին որտեղ է գտնվում, նրա տիրոջ տվյալները, կենդանու պատվաստումը, որտեղ է արաել եւ այլն»,-«Իրավունքի»  հետ զրույցում նշեց Ա. Մելիքյանը:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հ.Գ. Կենդանիների համարակալման վերաբերյալ առավել մանրամասն կարդացեք տպագիր «Իրավունքում»:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА