ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կանխարգելվում է դատվածություն ունեցող անձանց՝ ֆինանսական կազմակերպություններում նշանակալից պաշտոններ վարելու հնարավորությունը

01.03.2018 21:50 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Կանխարգելվում է դատվածություն ունեցող անձանց՝ ֆինանսական կազմակերպություններում նշանակալից պաշտոններ վարելու հնարավորությունը

Կառավարությունը հավանություն տվեց «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» և հարակից մի շարք օրենքներում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերին: Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը նշեց, որ կարգավորումների նպատակն է կանխարգելել հանցագործությունների համար դատվածություն ունեցող անձանց մուտքը ֆինանսական կազմակերպությունների ղեկավար մարմինների կազմ:

Ցանկացած ոչ կայուն վիճակ բերում է ֆինանսական անկայունության. Արթուր Ջավադյան

«Փոփոխությունների արդյունքում գրավատան, վճարահաշվարկային կազմակերպությունների, ապահովագրական միջնորդների, արժութային գործառնություններ իրականացնող անձանց նշանակալից մասնակիցներն ու ղեկավարները չեն կարող լինել հանցագործության համար դատվածություն ունեցող անձինք»,- ասաց Ջավադյանը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА