ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀՅԴ-ականները հիմա էլ վարչապետի՞ն են մեղադրում անգործության մեջ

02.03.2018 19:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱԽ ԿԱՆԱՅՔ
ՀՅԴ-ականները հիմա էլ վարչապետի՞ն են մեղադրում անգործության մեջ

Այս տարի աշնանը Հայաստանում անցկացվելու է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը, որին մասնակցելու են տասնյակ երկրների ղեկավարներ, բազմաթիվ պետությունների միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Իր ծավալներով մեր երկրում նախադեպը չունեցող այս միջոցառումը խիստ կարեւոր է, եւ բնականաբար, կարիք ունի պատշաճ կազմակերպման, ինչի համար էլ ՀՀ նախագահի հրամանագրով ստեղծվել է գագաթնաժողովի նախապատրաստման միջգերատեսչական հանձնաժողով: Այս կարճ ժամանակահատվածում Հայաստանն ունի լուծելու մի շարք խնդիրներ, օրինակ, որպես ֆրանկոֆոն լիիրավ պետություն, հուշարձանների կողքին պետք է լինեն նաեւ ֆրանսերենով վահանակներ: Թե ինչպես է ընթանում գագաթնաժողովի կազմակերպման գործընթացը, եւ արդյոք այդ խնդիրներն ընդհանրապես հանդիսանում են կառավարության կողմից քննարկման առարկա, հետաքրքրվեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր ԱՐՄԵՆՈՒՀԻ ԿՅՈՒՐԵՂՅԱՆԸ` գործադիրի ներկայացուցիչներից` այս շաբաթ խորհրդարանում կայացած հարցուպատասխանի ժամանակ: Սակայն պատասխան այդպես էլ չհնչեց, այլ դրա փոխարեն ԱԺ նախագահի տեղակալ ԱՐՓԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ ասաց, որ նկատի ունենալով այն հանգամանքը, որ ԱԳ նախարարը գործուղման մեջ է, կառավարությունը հորդորում է Ա. Կյուրեղյանին իր հարցն ուղղել գրավոր: Այսպիսի արձագանքն ամենեւին դուր չեկավ իշխող Հանրապետական կուսակցության կոալիցիոն գործընկեր Ա. Կյուրեղյանին, ապա ակնարկեց. «Նախապատրաստական աշխատանքների համար ստեղծված հանձնաժողովի կազմում ներգրավված են բազմաթիվ նախարարներ, իսկ հանձնաժողովը ղեկավարում է մեր վարչապետը...»:

Կարպիս Փաշոյան սինդրոմը «Ժառանգությունում» (18+)

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА