ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ձոն Հրայր Թովմասյանին», կամ ինչպես Կոստանյանը հիասթափվեց Փաշինյանից

02.03.2018 19:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Ձոն Հրայր Թովմասյանին», կամ ինչպես Կոստանյանը հիասթափվեց Փաշինյանից

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ երեկ խորհրդարանում Արմեն Սարգսյանի ՀՀ նախագահի թեկնածության հարցի քննարկման ժամանակ անդրադարձավ նաեւ ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնում Գեւորգ Կոստանյանի ընտրության հարցի քննարկմանը: Եվ սկսեց հեգնել քաղաքական մեծամասնության այն պատգամավորներին, ովքեր գովեստի խոսքեր էին շռայլել Գ. Կոստանյանի հասեցին. «Գեւորգ Կոստանյանը` իմաստնության ակունքը« մեր իրավաբանության ու իրավունքի արեգակը... Ասում եմ` Կոստանյանին տեսնեմ, ասեմ` այ եղբայր, լսում էի ելույթները ու քո փոխարեն գետինն էի մտնում: Բա նորմալ մարդը ուրիշ մարդու հասցեին էդպիսի գովեստներ կշաղակրատի՞: Էս ի՞նչ է կատարվում: Բա նորմալ մարդը իր հասցեին էդպիսի դիֆերամբներ կընդունի՞»:

«Եթե սխալվում եմ, թող ինձ ուղղեն». վարչապետը չի՞ տիրապետում իրավիճակին

Փաշինյանն ասաց ու իր ելույթն էլ հաստատեց` օրկեստրային «ցմբաբաներ» հնչեցնելով ԱԺ ամբիոնից ու ծիծաղ առաջացնելով թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական ներկա պատգամավորների շրջանում: Բայց պատասխանը չուշացավ ԳԵՎՈՐԳ ԿՈՍՏԱՆՅԱՆԻ կողմից, երբ խորհրդարանում քննարկվում էր Սահմանադրական դատարանի անդամի թափուր պաշտոնում Հրայր Թովմասյանի նշանակվելու հարցը: Նորընտիր հանձնաժողովի նախագահը, դիմելով Փաշինյանին, ընդգծեց. «Մեզ համար էլ շատ կանխատեսելի էր, որ Դուք պետք է նման վերաբերմունք ցուցաբերեիք եւ նման խոսքեր արտահայտեիք  քննարկումներին մի պատճառով: Գիտե՞ք ինչու էր կանխատեսելի մեզ եւ հասարակության համար, որովհետեւ երբ մի մարդ իր ամբողջ կյանքում լավին միայն վատն է ասում, հետեւաբար այդ մարդը, եթե մի դեպքում տեսնում է, որ վատին լավն են ասում, իր համար դա ոչ միայն տարօրինակ է, այլեւ կատաստրոֆիկ նշանակություն է ունենում` հոգեբանական տեսակետից: Հետեւաբար, ես անկեղծ ասած, ավելի սուր բանի էի սպասում այդ առումով: Ինձ հիասթափեցրիք, անկեղծ եմ ասում»: Փաշինյանն էլ տեղից փորձեց հստակեցնել` լավ ու վատը հո չի՞ խառնել պարոն Կոստանյանը, որին ի պատասխան ասաց. «Դուք ճիշտ եք հասկացել, լավին Դուք միշտ վատն եք ասում, էս դեպքում իմ գործընկերները վատին լավն էին ասում, դա Ձեզ համար տարօրինակ էր, իսկ ինձ համար նորմալ երեւույթ է»: Եզրափակելով լավ ու վատի թեման` նախկին գլխավոր դատախազը ԱԺ ամբիոնից հայտարարեց. «Իսկ հիմա բուն թեմային` ձոն Հրայր Թովմասյանին...»:

Ազգային ժողովի դահլիճը զրնգաց պատգամավորների ծիծաղից:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА