ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՉԵՄ ԿԱՐԾՈՒՄ, ՈՐ ԱՅՍՕՐ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ»

02.03.2018 20:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՍՈՒՄԳԱՅԻԹ 30
«ՉԵՄ ԿԱՐԾՈՒՄ, ՈՐ ԱՅՍՕՐ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ»

1988 թվականի փետրվարի 26-29-ին ադրբեջանական իշխանությունների փաստացի աջակցությամբ եւ ԽՍՀՄ ղեկավարության թողտվությամբ Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում տեղի են ունեցել հայերի զանգվածային ջարդեր: Հետագայում, թեեւ Սումգայիթի դեպքերի վերաբերյալ 10 քրեական գործ հարուցվեց (որոնցից միայն մեկն էր լսվել Մոսկվայում, մնացածը՝ Ադրբեջանում), սակայն արդյունքում հազարավոր կատարողներից միայն ութսունը պատասխանատվության ենթարկվեցին: Ասենք՝ նրանք էլ շատ չանցած ազատության մեջ էին: Սումգայիթյան ոճրագործության, ինչպես նաեւ՝ ներկայիս Ադրբեջանի նախագահի տարաբնույթ ռազմատենչ հայտարարությունների շուրջ զրուցեցինք Արցախի հանրապետության Ազգային ժողովի նախագահ ԱՇՈՏ ՂՈՒԼՅԱՆԻ հետ:

Ալեքսանդր Սարգսյանն ազատ է արձակվել

 

«ԺԱՄԱՆԱԿԸ ՆՈՒՅՆԻՍԿ ԱՆՑԵԼ Է»

-Պարոն Ղուլյան, այն, ինչ կատարվեց երեսուն տարի առաջ այս օրերին Սումգայիթում, ոչ այլ ինչ էր, քան՝ էթնիկ հողի վրա հայերի բնաջնջում: Ուրեմն՝ ինչո՞ւ մինչ օրս կատարվածը ցեղասպանություն չի որակվում: Արդյոք այս ուղղությամբ քայլեր իրականացնելու ժամանակը չէ՞:

- Ժամանակը նույնիսկ անցել է: Պարզապես մենք պետք է հիշենք, որ այդ ժամանակների քաղաքական իրադարձությունները, նույն Սումգայիթը եղել է խորհրդային իրականության պայմաններում: Հաշվի առնելով այդ անցուդարձը, որ ամեն ինչ խառնված էր, Խորհրդային Միությունը գնում էր փլուզման, շատ բարդ էր իրավիճակը: Այսօր գուցե ավելի մեծ հնարավորություններ կան, սակայն իրավիճակն այնպիսին է, որ աշխարհում նման բազմաթիվ իրադարձություններ են տեղի ունենում գրեթե ամեն ամիս: Հետեւաբար, մենք ինքներս պետք է այդ ոճրագործության խնդիրը հետապնդենք եւ փորձենք դա ընկալելի դարձնել միջազգային հանրությանը:

 

«խաղաղություն պարտադրելու բազմաթիվ ձեւեր կան»

-Ինչպե՞ս եք գնահատում ներկայիս Ադրբեջանի իշխանությունների վարքագիծը, երբ Ալիեւը հայտարարում է ոչ միայն Արցախը, այլեւ՝ Երեւանը գրավելու մասին:

- Դրան պետք է վերաբերել հանգիստ, բայց՝ նախկին տագնապներով: Որովհետեւ երեսուն տարի հետո էլ Ադրբեջանի իշխող վերնախավում սկզբունքորեն վերաբերմունք չի փոխվել: Ինչպես 1988 թվականի սկզբներին, այնպես էլ այսօր նրանք չեն կարողանում մարսել Արցախի ինքնորոշման փաստը: Բայց դա չի կարող մեզ կանգնեցնել, որովհետեւ այն, ինչ որոշվեց 1988 թվականին, դա, կարծում եմ, մեկընդմիշտ է: Հետեւաբար, պետք է աշխատել բոլոր ուղղություններով` պետականությունը ամրապնդելով, տնտեսությունը զարգացնելով, նաեւ՝ ռազմական հիմքերի վրա դնելով, ժողովրդագրական իրավիճակով, մշակույթի, կրթության հարցերով: Այսինքն` շատ մեծ անելիք կա, դրա հետ մեկտեղ պետք է նաեւ փորձել  դիվանագիտական, քաղաքական միջոցներով միջազգային հանրության մեջ գտնել դաշնակիցներ եւ ուժեր, որոնք կարող են նաեւ մեզ օգնել` այս խնդիրը առաջ տանելու համար:

- Պարոն Ղուլյան, ինքներդ էլ նշեցիք, որ անցնող երեսուն տարիների ընթացքում Ադրբեջանը այդպես էլ չհամակերպվեց իրողության հետ: Ըստ Ձեզ՝ հնարավո՞ր է ինչ-որ բան փոխել:

Ադրբեջանը ակտիվացել է ոչ միայն  սահմանում, այլեւ համացանցում

- Ես չեմ ասում, որ Ադրբեջանը հնարավոր է՝ համակերպվի, բայց ժամանակակից միջազգային հարաբերություններում խաղաղություն պարտադրելու բազմաթիվ ձեւեր կան: Դա նշանակում է, որ մենք գործ ենք ունենալու շատ ավելի կոմպլեքս քաղաքական իրավիճակների հետ եւ պետք է վարենք հիբրիդային քաղաքականություն: Այս նպատակով բոլոր հնարավոր միջոցները պետք է օգտագործվեն:

 

«Ինչպիսին կլինի առաջիկան, դժվար է ասել»

-Պարոն Ղուլյան, հնարավոր համարո՞ւմ եք առաջիկայում լայնամասշտաբ պատերազմի վերսկսումը: Հաշվի առնելով նաեւ, որ ԱՄՆ հետախուզության ծառայությունն օրերս եզրակացություն էր տարածել, թե՝ պատերազմի վերսկսման հավանականություն կա:

- Այն, որ բազմաթիվ անգամ այդպիսի զգուշացումներ եղել են, դա, կարծում եմ, ցույց է տալիս տարածաշրջանում առկա պայթունավտանգ իրավիճակ: Բայց չեմ էլ կարծում, որ այսօր իրավիճակը այնպիսին է, որ Ադրբեջանը պատրաստ է պատերազմական գործողությունների: Բնական է, որ այդպիսի իրավիճակի համար բազմաթիվ այլ գործոններ պետք է նպաստեն, այսպես աած՝ կողքից օգնեն: Այդ առումով, թե ինչպիսին կլինի առաջիկան, դժվար է ասել: Այն, որ մենք պետք է աշխատենք այդ նույն բոլոր սպառնալիքները վերանայելու ուղղությամբ, դա փաստ է եւ ստեղծված իրավիճակում միակ ճանապարհը:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА