ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մխիթարյանի վիճակագրությունն ու գնահատականը Մանչեսթեր Սիթիի հետ խաղում

02.03.2018 13:50 ՍՊՈՐՏ
Մխիթարյանի վիճակագրությունն ու գնահատականը Մանչեսթեր Սիթիի հետ խաղում

Հեղինակավոր «Whoscored» կայքը ներկայացրել է «Արսենալի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրական տվյալներն ու գնահատականը ԱՊԼ-ի 28-րդ տուրի` «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղում:

Սոկրատիս. Թե ինչպես է Մխիթարյանը աշխատում գնդակի հետ, երբ ստեղծում կամ քանդում է գրոհները. ապշեցուցիչ է

Մանկունիացիները, հիշեցնենք, սեփական հարկի տակ 0:3 հաշվով պարտություն են կրել, իսկ Մխիթարյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը:

Հայ ֆուտբոլիստը 2 հարված է կատարել, որից մեկը` դեպի դարպասը: Մխիթարյանը թիմակիցներին 42 փոխանցում է հասցեգարել`  71.4 տոկոս ճշգրտությամբ:

Հայաստանի հավաքականի ավագը կատարել է մեկ առանցքային փոխանցում, մեկ անգամ հաղթել է օդային պայքարում, 4 անգամ խլել գնդակը: Հենրիխը կանոնները խախտել է մեկ անգամ, իսկ նրա դեմ պայքարում մրցակիցը թույլ է տվել 2 խախտում: Դրանցից մեկից հետո էլ մրցավարը 11-մետրանոց է նշանակել «Մանչեսթեր Սիթիի» դարպասին, որը, սակայն, չի կարողացել անվրեպ իրացնել գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը:

Մխիթարյանը ստացել է «Արսենալի» կազմում ամենաբարձր` 6.92 գնահատականը:

«Whoscored»-ի վարկածով հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Էդերսոնը, որն Օբամեյանգի հարվածից հետո հետ է մղել գնդակը` փրկելով իր թիմին վերահաս գոլից:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА