ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Իմ կենսագրության մեջ արտացոլված չէ, բայց մանկապարտեզ էլ եմ գնացել»

02.03.2018 21:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Իմ կենսագրության մեջ արտացոլված չէ, բայց մանկապարտեզ էլ եմ գնացել»

Սահմանադրական դատարանի անդամի թափուր պաշտոնում նշանակվելու համար երեկ խորհրդարանում քննարկվեց ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի արդեն նախկին նախագահ Հրայր Թովմասյանի թեկնածությունը: Քննարկման ժամանակ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ հետաքրքրվեց, թե արդյոք ճիշտ է հիշում, որ Հ. Թովմասյանը  «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության հիմնադիր անդամներից է. «Համենայնդեպս, համացանցում կա հիմնադիր համաժողովի լուսանկարը, որտեղ դուք ներկա էիք: Եվ եթե «Ժառանգություն» կուսակցության անդամ եք եղել, ինչո՞ւ այդ մասին որեւէ նշում չկա Ձեր կենսագրության մեջ, որը տեղադրված է Ազգային ժողովի կայքում»: Ի պատասխան` ՍԴ անդամի թեկնածուն հիշեց մանկապարտեզը. «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր անդամ չեմ եղել, այս դեպքում սխալվում եք: Միայն նկարներով հետեւելով` միգուցե ճիշտ չէ, կարող եք արխիվին դիմել եւ այդ ամբողջը ստանալ: Կան շատ ավելի դեպքեր, որոնք իմ կենսագրությունում արտացոլված չեն, ասենք, մանկապարտեզ եմ գնացել... Չեմ ուզում համեմատել, բայց կան այլ դրվագներ, որոնք միգուցե արտացոլված չեն իմ կենսագրությունում, այդտեղ ավելի խիտ է ներկայացված»:

Նիկոլ Փաշինյանը կառավարության չքաղաքականացված անդամներին հորդորեց նախընտրական շրջանում արդյունավետ աշխատել

Ի դեպ, իր մանկապարտեզ գնալն ու «Ժառանգության» հետ կապը, թեպետ խնամքով «թաքցնում է» Հ. Թովմասյանը, սակայն լույս սփռելով այս թեմայի վրա` հիշեցնենք, որ նա բավական մտերիմ կապեր ուներ «Ժառանգություն» կուսակցության հետ, ավելին` այդ կուսակցության ծրագրի եւ կանոնադրության մշակման հեղինակն է: Եվ չլինելով կուսակցության անդամ` 2003-ին որպես փաստաբան դատարանում պաշտպանել էր «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА