ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Աժ փոխնախագահը բարձրացրեց նախարարի անձնական պատասխանատվության հարցը

02.03.2018 14:50 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Աժ փոխնախագահը բարձրացրեց նախարարի անձնական պատասխանատվության հարցը

Այսօր Ազգային ժողովում քննարկվում էր հաշմանդամների մասին նոր օրինագիծ, որի զեկուցումով հանդես եկավ Աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարար Արտեմ Ասատրյանը: Հարցի կապակցությամբ ելույթ ունենալով ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը ասաց, որ սոցիալական ոլորտում վերջին տարիներին որեւէ բարելավում տեղի չի ունենում: Չի աճում նվազագույն աշպատավարձը, իսկ գործազրկության եւ աղաքատության մակարդակը չի նվազում: Ըստ Մելքումյանի այս անմխիթար վիճակի պատճառը ոչ միայն բյուջեի սղությունն է, այլ նախարար Ասատրյանի անձնական գործոնը: Երբ Մ. Մելքումյանը ուղիղ հարց տվեց՝ արդյոք Ասատրյանը կրում է անձնական պատասխանատվություն ստեղծված իրավիճակի համար, իր պատասխան խոսքում նախարարը հարցը շրջանցեց: 

Չի բացառվում, որ ՀՀԿ առաջիկա նիստի օրակարգում ներառվի ՀՀԿ նախագահի տեղակալների ընտրության հարցը. Աշոտյան

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА