ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՄԽԻԹԱՐՅԱՆ. ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ ՊԱՅՔԱՐԵԼ ՎԵՆԳԵՐԻ ՀԱՄԱՐ

02.03.2018 22:30 ՍՊՈՐՏ
ՄԽԻԹԱՐՅԱՆ. ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ ՊԱՅՔԱՐԵԼ ՎԵՆԳԵՐԻ ՀԱՄԱՐ

Անգլիայի Պրեմիեր լիգայում Լոնդոնի «Արսենալը» շարունակում է իր ընթացքն առանց արտասովոր իրադարձությունների: Թեեւ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ լոնդոնյան ակումբի կատարած խոշոր ձեռքբերումները ստիպում են ֆուտբոլային մասնագետներին շատ ավելի պահանջկոտ լինել թիմի նկատմամբ, սակայն թիմն ունի խնդիրներ, որոնք այսօր էլ լուծված չեն:

«Արսենալ»-ն 8:0 հաշվով հաղթանակ է տարել. Մխիթարյանը դարձել է գոլի հեղինակ

Արդյունքում, թեեւ մասնավորապես Հենրիխ Մխիթարյանը պարբերաբար արժանանում է գովեստի խոսքերի, բայց քիչ չեն նաեւ քննադատությունները: Այդ թվում, Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչում «Էստերսունդից» կրած պարտությունից հետո, Հենրիխ Մխիթարյանի խաղին անդրադառնալով միջազգային պարբերականները՝ նրա գործողություններն անվստահ են որակել: Մինչդեռ, Մխիթարյանը չմասնակցեց, օրինակ, Անգլիայի լիգայի գավաթի եզրափակչի` «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղին, իսկ լոնդոնյան թիմը պարտվեց 3:0 հաշվով: Այսինքն, խաղային խնդիրներ «Արսենալը», այնուամենայնիվ, ունի: Այս խաղից հետո Գարի Նեւիլը բավական կտրուկ է արտահայտվել «Արսենալի» ցուցադրած խաղի վերաբերյալ: «Sky Sports»-ի փորձագետը կարծում է, որ նույնիսկ եթե Հենրիխ Մխիթարյանը մասնակցեր հանդիպմանը, չէր կարողանա որեւէ տարբերություն ստեղծել: Նման քննադատությունների պակաս չկա, հաշվի առնելով նաեւ, որ թեեւ, ինչպես «Արսենալի» նախկին կիսապաշտպան Ռոբեր Պիրեսն է արտահայտվել. «Վենգերը միշտ ցանկանում է հաղթել եւ դրա համար նա գումարներ ծախսեց, որպեսզի իր թիմ բերի Մեսութ Օզիլին, Ալեքսիս Սանչեսին, Ալեքսանդր Լակազեթին, Պիեր-Էմերիկ Օբամեյանգին եւ Հենրիխ Մխիթարյանին...», սակայն ձեռքբերումներից հետո էլ լոնդոնյան թիմը չի արդարացնում ֆուտբոլային աշխարհի սպասելիքները: Արդյունքում, ակտիվ լուրեր են շրջանառվում, որ ակումբի ղեկավարությունը ցանկանում է գնալ մարզչական փոփոխությունների:

Այս առիթով Հենրիխ Մխիթարյանը եւ Պիեր Էմերիկ Օբամեյանգն էլ իրենց աջակցությունն են հայտնել Արսեն Վենգերին: Հայ ֆուտբոլիստը «Sky Sports»-ի հետ զրույցում ասել է. «Մեծ հաճույք է նրա հետ աշխատելը: Նա շատ բան գիտի ֆուտբոլի մասին: Վենգերը կարող է լավ խորհուրդներ եւ գաղափարներ տալ: Իհարկե, նրա համար հիմա ամենեւին հեշտ չէ: Բայց մենք պետք է խաղանք հանուն ակումբի եւ նրա, քանի որ Վենգերը մեզ համար օրինակ է, մեծ մարդ է ակումբի համար, այսպիսով պետք է ցույց տանք, որ պատրաստ ենք պայքարել նրա համար: Սա ամենահեշտ ժամանակները չեն ակումբի համար, բայց մենք այստեղ ենք օգնելու համար, այստեղ ենք մեր լավագույն որակները ցուցադրելու համար եւ վերադարձնելու «Արսենալին»՝ նախկին մակարդակը: Գիտեմ, որ հեշտ չի լինելու, բայց մենք փորձում ենք եւ անում ենք առավելագույնը»: Իսկ Օբամեյանգը ավելացրել է. «Նա մեծ մարզիչ է, բոլորը գիտեն դա: Հեշտ պահ չէ նրա համար, բայց մենք պետք է ցույց տանք, որ խաղում ենք նրա համար եւ պատրաստ ենք ամեն ինչի` հանուն Վենգերի»:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱԿՈՒՄԲՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՍՊԱՍՎԱԾ ՁԱԽՈՂՈՒՄԸ

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА