ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԲԱՄԲԱՍԱՆՔ

02.03.2018 22:40 ԲԱՄԲԱՍԱՆՔ
ԲԱՄԲԱՍԱՆՔ

Ըստ վստահելի աղբյուրի` Ռոբերտ Քոչարյանի մերձավոր շրջապատում բավականին տագնապած են այն բանից, որ սահմանադրական անցումը լրիվ հարթ է ընթանում, եւ ֆորսմաժորի որեւէ օբյեկտիվ պատճառ չկա: Մեր աղբյուրի վկայությամբ` այդ տագնապը պայմանավորված է ոչ այնքան Ռոբերտ Սեդրակիչի` ստվերային ազդեցություն ունենալու հավակնություններով, որքան մտավախություններով, որ կարող են սահմանադրական անցումից հետո հետաքրքրվել այդ կլանի վիթխարի հարստությունների ծագման օրինականությամբ` դրա բոլոր հետեւանքներով հանդերձ: Եվ, ըստ մեր աղբյուրի` այդ պատճառով նաեւ բավականին մեծ գումարներ են ներդրվում տեղեկատվական պատերազմի եւ ինտրիգներ հյուսելու նպատակով:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА