ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱԱԾ-ն քննիչներ է փնտրում

02.03.2018 15:19 ԻՐԱՎՈՒՆՔ
ԱԱԾ-ն քննիչներ է փնտրում

 ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում  նախատեսվող կառուցվածքային բարեփոխումներով պայմանավորված՝ իրականացվում է քննիչների հաստիքների համալրման գործընթաց:

Մանվել Գրիգորյանի առանձնատանը որոնողական աշխատանքները շարունակվում են

     ՀՀ ԱԱԾ ՔՎ-ում քննիչների հաստիքները համալրելու համար կարող է դիմել՝ Հայաստանի Հանրապետության մինչև 30 տարեկան այն քաղաքացին, ով.

     1. ունի բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորում, 

     2. անցել է պարտադիր զինվորական ծառայություն` բացառությամբ իգական սեռի քաղաքացիների և  բարձրագույն ուսումնական հաստատություն ավարտած  այն անձանց, ովքեր ուսման ընթացքում անցել են զինվորական պատրաստություն և հանձնել սահմանված քննություններ, ինչպես նաև սահմանված կարգով պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ընտանեկան դրության բերմամբ տարկետում ստացած և պահեստազորում գրանցված անձանց,

     3. տիրապետում է հայերենին,

     4.ֆիզիկական պատրաստականությամբ, մասնագիտական որակներով, առողջական վիճակով, բարոյական հատկանիշներով համապատասխանում է ազգային անվտանգության ծառայողին ներկայացվող պահանջներին: 

     Ազգային անվտանգության մարմինների առանձին պաշտոններում ծառայության անցնելու համար լիազոր մարմնի ղեկավարի թույլտվությամբ բացառիկ դեպքերում կարող են ծառայության ընդունվել 30-ից ավելի բարձր տարիք ունեցող քաղաքացիներ:

     ՀՀ ԱԱԾ ՔՎ-ում  քննիչի պաշտոնին չի կարող հավակնել այն քաղաքացին, ով.

     1.դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ, 

     2.դատական կարգով զրկվել է քաղաքացիական կամ այլ ծառայությունում պաշտոն զբաղեցնելու իրավունքից,

     3.դատապարտվել է հանցագործություն կատարելու համար,

     4.չի համապատասխանում «Ազգային անվտանգության մարմիններում» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներին կամ ում նկատմամբ  իրականացվում է քրեական հետապնդում: 

     ՀՀ ԱԱԾ ՔՎ-ում քննիչների հաստիքները համալրելու համար թեկնածուները կարող են դիմումը ներկայացնել ՀՀ ԱԱԾ ընդունարան՝ ք.Երևան, Նալբանդյան 104 հասցեով. մանրամասների համար զանգահարել (010)589089 հեռախոսահամարով: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА