ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Պարոն դեսպանը Մուրադի օրն էր ընկել...». Քուվեյթում Հայաստանը մրցանակ ստացավ

02.03.2018 23:46 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Պարոն դեսպանը Մուրադի օրն էր ընկել...». Քուվեյթում Հայաստանը մրցանակ ստացավ

Տոնական Ղափաման Քուվեյթում… Այսպես է վերնագրել Համազգային հայ կրթական եւ մշակութային հիմնադրամի նախագահ ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏՅԱՆԸ՝ Քուվեյթում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Մանվել Բադեյանի կինն, այսօր կայացած միջոցառման մասին: Ապա մանրամասնել. «Այսօր, Ալ Արֆաջ ընտանիքի նախաձեռնությամբ, կազմակերպվել էր երկրորդ խոհարարական մրցույթը՝ Քուվեյթում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների միջեւ: Մրցույթը նաեւ բարեսիրական էր: Մասնակից քսանյոթ երկրներ՝ ջերմ ու ընկերական մթնՀաելորտում պատրաստում ու հպարտանում էին իրենց ազգային խոհանոցով: Մենք մեր Ղափաման ներկայացրինք»:

Նոր մանրամասներ է հայտնում Մանվել Գրիգորյանի տանը, ամառանոցում և նրան պատկանող այլ տարածքներում կատարված խուզարկություններից

Լ. Գալստյանն անկեղծանում է ու մի քիչ գլուխ գովում. «Այնքան համով էր, գունեղ ու գրավիչ (ընկույզ, մեղր, արեւահամ մեր չրերը... չէի խնայել), ու րոպեների ընթացքում սկուտեղը դատարկվեց: Տուն վերադարձանք մրցանակով, Ղափամայի աննախադեպ քարոզչությամբ ու սոված (մեզ չմնաց)»:

Վերջում էլ տիկին Գալստյանը, որպես հետգրություն, հավելում է. «Պարոն դեսպանը Մուրադի օրն էր ընկել...Ու չեք հավատա, երբ ժյուրին հայտարարեց, որ Հայաստանը մրցանակ է ստանում, գիտե՞ք ինչ հնչեց որպես կոմպլիմենտար երաժշտություն… «Մի գնա, գնա, գնա՜....»: Եվ որքան ծանոթ էր բոլորին…»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА