ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Մերկացրեք նրանց սուտն ու քծնանքը». Ռուզան Ասատրյան

02.03.2018 23:55 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՍՈՒՄԳԱՅԻԹ 30
«Մերկացրեք նրանց սուտն ու քծնանքը». Ռուզան Ասատրյան

Գրողհրապարակախոս ՌՈՒԶԱՆ ԱՍԱՏՐՅԱՆԸ կոչով դիմել է օտար լեզուների տիրապետող հայերին՝ մասնավորապես նշելով. «Դուք մեր հրաշալի մայրենիի նահանջի հիման վրա եք սովորել այդ լեզուները, որ ծառայեցնեք հայոց լեզվի ազգին: Ձեր ճարտար լեզվով ու իմացությամբ ողջ աշխարհում տարածեք սումգայիթյան զոհերի ողբերգությունը, 18-ամյա աղջկան ողջ ողջ այրելու եւ ուրիշ շատ փաստեր, տարածեք ապրիլի 2-ի կայծակնային պատերազմի մասին, Թալիշում քառատման ենթարկած ծերերի մասին... Աշխարհի որ անկյունում էլ լինեք՝ հիշե՛ք դուք հայեր եք, փառապանծ ժողովրդի զավակներ ու առանց մեր չքնաղ Հայաստանի, բաց է ձեր թիկունքը»:

Արամ Ա-ն լռում է եկեղեցու դեմ սկսված արշավի մասին, բայց խառնվում հայաստանյան քաղաքականությանը

Մտավորականն ընդգծել է, որ ահաբեկիչ ու վաչկատու ցեղերը մեր պատմական տարածքների վրա նստած, ամեն վայրկյան պատրաստ են ագրեսիայի. «Նրանք այսօր տեղեկատվական պատերազմ են սկսել մեր դեմ՝ միայն կեղծիքներով: Համարձակորեն հանդես եկեք այլ լեզուներով, մերկացրեք նրանց սուտն ու քծնանքը, դուք զորեղ եք, դուք կարող եք, 1,5 միլիոնի աղերսանքները դեռ մեր ականջներում է, սիրեցեք եւ պաշտպանեք մեր իմաստուն ու ազնվական ազգը… Որտեղ էլ որ լինենք՝ Հայաստանում, թե լուսնի վրա, մենք հայ ենք ու միշտ միասնական…»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА