ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչո՞ւ Ռուսաստանն Ադրբեջանում դեսպան չունի. Բաքվում խիստ վիրավորված են. «Փաստ».

03.03.2018 10:02 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ
Ինչո՞ւ Ռուսաստանն Ադրբեջանում դեսպան չունի. Բաքվում խիստ վիրավորված են. «Փաստ».

«Արդեն բավականին ժամանակ է Ռուսաստանը Ադրբեջանում դեսպան չունի: Վերջին դեսպանին հետ կանչելուց հետո ՌԴ ԱԳՆ–ն նոր դեսպան չի նշանակել:

Շարունակում է ձեռնարկել բոլոր միջոցները Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանին անվտանգ հայրենիք վերադարձնելու ուղղությամբ

Ադրբեջանի իշխանությունները դրանից խիստ վիրավորված են: Համարում են, որ ռուսները դրանով արհամարհում են Ադրբեջանին: Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովայի ասուլիսի ժամանակ Ադրբեջանի ղեկավարությունը իր «արբանյակ» լրագրողի միջոցով հարց է ուղղել այդ մասին:

Զախարովան պատասխանել է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի համագործակցությունը շարունակվում է: Բաքվում աշխատում է ՌԴ դեսպանությունը: Դեսպանների ռոտացիան բնական գործընթաց է: Դեսպանի բացակայությունը չի խանգարում երկու երկրների շփումներին:

«Դեսպաններին նշանակում է ՌԴ նախագահը: Երբ կնշանակի, այդ մասին տեղեկություն կտպագրվի նախագահի ադմինիստրացիայի կայքում»,– ասել է Մ. Զախարովան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА