ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Դատարանը գրավի կիրառումը թույլատրելի է ճանաչել՝ Վերաքննիչ դատարանի կողմից այն անթույլատրելի ճանաչվելուց հետո

03.03.2018 12:46 ԻՐԱՎՈՒՆՔ
Դատարանը գրավի կիրառումը թույլատրելի է ճանաչել՝ Վերաքննիչ դատարանի կողմից այն անթույլատրելի ճանաչվելուց հետո

«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ Շամախյան տեղամասի «Պանտերա Սեքյուրիթի» ՍՊԸ-ի ուղեփակոցում տեղի ունեցած աղմկահարույց միջադեպի գործով դատարանը երկու ամբաստանյալի նկատմամբ թույլատրելի է ճանաչել գրավի կիրառումը: Ընդ որում, ավելի վաղ Վերաքննիչ դատարանը մեղադրողի բողոքի հիման վրա գրավի կիրառումը անթույլատրելի էր ճանաչել:

Համայնքապետերը պետությանը 74 մլն դրամ վնաս են պատճառել. հարուցվել է 71 քրգործ

Այսպես, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Զ.Զաքինյանի նախագահությամբ, փետրվարի 22-ի որոշմամբ մասնակիորեն բավարարել է ամբաստանյալ Վոլոդյա Հակոբյանի պաշտպան Գուրգեն Հարությունյանի միջնորդությունը՝ ամբաստանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնելու կամ այն «ստորագրություն չհեռանալու մասին» խափանման միջոցով փոխելու մասին միջնորդությունը մերժվել է, սակայն գրավի կիրառումը ճանաչվել է թույլատրելի, գրավի չափ է սահմանվել 700 000 ՀՀ դրամ:

Ընդ որում, Տավուշի մարզի դատախազության դատախազ Ա. Զարգարյանի բողոքի հիման վրա ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի ավելի վաղ՝ 2018թ. հունվարի 29-ի, որոշմամբ կալանքից գրավով ազատելը ճանաչվել էր անթույլատրելի:

Մեղադրողն առարկել է միջնորդության դեմ` հայտնելով, որ ինքն իր կարծիքն արդեն հայտնել է ամբաստանյալի նկատմամբ գրավ կիրառելու մասին դատարանի որոշման դեմ բերված բողոքում, որը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից բավարարել է:

Դատարանն արձանագրել է, որ Վոլոդյա Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից կատարված խուլիգանություն, որը միջին ծանրության հանցագործություն է: Հոդվածով նախատեսվում է ինչպես տուգանք, այնպես էլ ազատազրկում` մինչև 5 տարի ժամկետով:

Վոլոդյա Հակոբյանը կալանքի տակ է գտնվել 26.10.2017-21.12.2017թթ., այնուհետև նրա նկատմամբ ընտրված կալանավորումը փոխարինվել է այլընտրանքային խափանման միջոց գրավով: Գործը դատարանում ստացվել և դատավորի վարույթ է ընդունվել 08.01.2018թ.: Դատաքննություն նշանակելու որոշմամբ 15.01.2018թ. դատարանն անդրադարձել է ընտրված խափանման միջոցի հարցին և, գտնելով, որ այն հիմնավորված է` ընտրված խափանման միջոց գրավը թողել է անփոփոխ:

2018թ. հունվարի 29-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ գրավի կիրառումը ճանաչվել է անթույլատրելի: 2018թ. փետրվարի 9-ին Վ. Հակոբյանը կալանավորվել է:

Դատարանն արձանագրել է նաև, որ 2018թ. փետրվարի 10-ից ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասում կատարված փոփոխության համաձայն` կալանավորումը և դրա այլընտրանքային խափանման միջոցը մեղադրյալի նկատմամբ կարող են կիրառվել միայն այնպիսի հանցագործության համար, որի համար նախատեսվող ազատազրկման ձևով պատժի առավելագույն ժամկետը մեկ տարուց ավելի է, և երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է հանցանքի կատարումը կամ դա կատարելուց հետո անձի փախուստը կանխելու նպատակով:

Մանվել Գրիգորյանը կմնա ձերբակալված. Դատարանը մերժել է փաստաբանի բողոքը

Հաշվի առնելով, որ ամբաստանյալն ամուսնացած է, խնամքին առկա է մեկ անչափահաս երեխա, ունի մշտական բնակության վայր, 2017թ. դեկտեմբերի 21-ից մինչև 2018թ. փետրվարի 9-ը գտնվելով ազատության մեջ` չի թաքնվել, փախուստի փորձ չի կատարել, չի խոչընդոտել դատական քննությանը, դատարանը գտել է, որ գրավի կիրառումը պետք է ճանաչել թույլատրելի, որը կարող է ապահովել ամբաստանյալի պատշաճ վարքագիծը դատական քննության ընթացքում:

Նկատի ունենալով, որ արդեն իսկ գրավը մուծված է դատարանի դեպոզիտ հաշվին` Վոլոդյա Հակոբյանն ազատ է արձակվել դատարանի դահլիճում:

Նույնաբովանդակ որոշում դատարանը կայացրել է նաև գործով մեկ այլ ամբաստանյալ Գուրգեն Մնացականյանի նկատմամբ՝ մասնակիորեն բավարարելով ամբաստանյալի պաշտպան Արմեն Ադամյանի միջնորդությունը: Դատարանը գրավի կիրառումը ճանաչել է թույլատրելի, գրավի չափ սահմանելով 600 000 ՀՀ դրամ:

Այս դեպքում էլ Տավուշի մարզի դատախազության դատախազի բողոքի հիման վրա ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2018թ. փետրվարի 9-ի որոշմամբ կալանքից գրավով ազատելը ճանաչվել է անթույլատրելի:

Ինչպես և նախորդ դեպքում, այս դեպքում էլ մեղադրողն առարկել է միջնորդության դեմ և հայտնել, որ ինքն իր կարծիքն արդեն հայտնել է ամբաստանյալի նկատմամբ գրավ կիրառելու մասին դատարանի որոշումը բողոքարկելով, որը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է: Ներկայումս պաշտպանը նշված որոշման դեմ բողոք է ներկայացրել վերադաս ատյան և, իր կարծիքով, պետք է սպասել վերջինիս որոշմանը:

Գուրգեն Մնացականյանը նույնպես մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, նա կալանքի տակ է գտնվել 25.10.2017-21.12.2017թթ., այնուհետև նրա նկատմամբ ընտրված կալանավորումը փոխարինվել է այլընտրանքային խափանման միջոց գրավով: 

Այս ամբաստանյալի դեպքում էլ դատարանը դատաաքննություն նշանակելու որոշմամբ անդրադարձել է ընտրված խափանման միջոցի հարցին և գտել, որ այն հիմնավորված է` ընտրված խափանման միջոց գրավը թողնվել է անփոփոխ:

Երկրորդ որոշմամբ էլ դատարանը հիմնվել է 2018թ. փետրվարի 10-ից ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասում կատարված փոփոխության վրա: Հաշվի առնելով, որ ամբաստանյալն ամուսնացած է, խնամքին առկա են անչափահաս երեխաներ, ունի մշտական բնակության վայր, 2017թ. դեկտեմբերի 21-ից գտնվելով ազատության մեջ` չի թաքնվել, փախուստի փորձ չի կատարել, չի խոչընդոտել դատական քննությանը, դատարանը գտել է, որ գրավի կիրառումը պետք է ճանաաչել թույլատրելի, այն կարող է ապահովել ամբաստանյալի պատշաճ վարքագիծը դատական քննության ընթացքում: 

Ըստ գործի տվյալների, 2017 թվականի հոկտեմբերի 13-ին մի խումբ անձինք մոտեցել են «Դիլիջան ազգային պարկ»-ի տարածքում պահնորդական ծառայություն իրականացնող ընկերության անշարժ հենակետ հանդիսացող վագոն-տնակին և իրենց դժգոհությունը հայտնել ուղեփակոցի տեղադրման վերաբերյալ, քաշել տեղում պահնորդական ծառայություն իրականացնող անձանցից մեկի օձիքից: Այնուհետև միջադեպի մասնակից անձանցից երկուսը փայտ են վառել և մուտքի դռնից գցել վագոն-տնակի մեջ՝ այդ կերպ ուրիշի գույքը դիտավորությամբ վնասելով կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը:

Մեխակ Գևորգյանը նշանակվել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА