ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՄՆ-ն ծրագրում է ՌԴ սահմանների մոտ տեղակայել ՀՀՊ համակարգի 400 հրթիռ. ՌԴ պաշտպանության փոխնախարար

03.03.2018 13:04 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԱՄՆ-ն ծրագրում է ՌԴ սահմանների մոտ տեղակայել ՀՀՊ համակարգի 400 հրթիռ. ՌԴ պաշտպանության փոխնախարար

ՌԴ պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը «Ռոսիա-24» հեռուստաալիքի եթերումհայտարարել է, որ Միացյալ Նահանգները ծրագրում է ՌԴ սահմանների մոտ տեղակայել ընդհանուր առմամբ հակահրթիռային պաշտպանության գլոբալ համակարգի 400 հրթիռ։

Իտալիայում մոտ 60 մարդ են ձերբակալել մաֆիայի հետ կապերի համար


«Այժմ հակահրթիռային պաշտպանության օղակով Ռուսաստանը «շրջափակման» մեջ առնելու աշխատանք է ընթանում»,- ասել է ՌԴ ՊՆ պաշտոնյան։

 

 

 

Նա ընդգծել է, որ ՀՀՊ համակարգեր կան Ռումինիայում, Բալթյան երկրներում, տեղակայման աշխատանքն ավարտվում է նաև Լեհաստանում։ Հետագայում ամերիկյան ՀՀՊ համակարգեր կտեղակայվեն Հրվ. Կորեայում և Ճապոնիայում։ Ռուս պաշտոնյան ընդգծել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում ավելացնում է նաև զինծառայողների թիվը։


«Տարբեր հատվածներում ԱՄՆ-ն ստեղծում է սպառազինության, ռազմատեխնիկայի, հատուկ տեխնիկայի, ռազմամթերքի, պարենի պաշարներ»,- ասել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը։


Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի գործողությունները Ռուսաստանի սահմանների մոտ ռազմավարական սխալ են։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА