ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Լիբանանում ծեծի է ենթարկվել հրապարակախոս Րաֆֆի Տուտագլեանը

03.03.2018 17:00 ԹԵՄԱ
Լիբանանում ծեծի է ենթարկվել հրապարակախոս Րաֆֆի Տուտագլեանը

Փետրվարի 26-ի երեկոյան Բեյրութում ծեծի է ենթարկվել Թուֆենկյան հիմնադրամի տնօրեն, հրապարակախոս Րաֆֆի Տուտագլեանը։ Այս մասին տեղեկացրել է նրա ընկերներից մեկը՝ Ֆեյսբուքի էջում գրառման միջոցով:

«Տակավին չենք հասել մեր երազած ափը» . Րաֆֆի Հովհաննիսյան (Տեսանյութ)

 

«Այս անգամ նամակն չեկաւ երկրէն, այլ եկաւ արտերկրէն ու չեկաւ Ռաֆֆիի ստորագրութեամբ՛ այլ եկաւ Ռաֆֆիի մասին ինչ որ ինքնին անբնական իրավիճակ էր չըսելու մտահոգիչ:  Շուտով նամակաբերն խօսեցաւ Րաֆֆիի գլխին հասած փորձանքի մասին, Րաֆֆիին գլխից հարուածող տականքների մասին, Րաֆֆին արիւնլուայ դէպ հիւանդանոց փոխադրման մասին, վերջապէս Ռաֆֆի անուն մարդոց մարդի գազանաբարոյ խոշտանգման մասին: 

Պարզուեցաւ թէ Ռաֆֆին ՛Թիւֆէնքճեան հաստատութեան վերաբերող ինչ որ բարեգործական ծրագրով շաբաթ մը առաջ Լիբանան է ժամանած, իր ծննդավայր Անճարի այցէ ետք քայլերն է ուղղած բոլոր հայոց սիրելի ու հարազատ «Պուրճ համուտ»: Հազիւ թէ այցն աւարտած պէյրութահայոց շատ ծանօթ Շաղզոյեան կեդրոնի կառատան մէջ իր ընկերակիցի հետ , չորս անծանօթների կողմէ ֆիզիկական խոշտանգման է ենթարկուած ու իր ջարդուած քիթով թէ վիրաւոր աչքով շունչն հազիւ հիւանդանոցն է գտած»,- գրել է նա:

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА