ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մոսկվացի փաստաբանը ձերբակալվել է պատվիրված սպանության նախապատրաստության կասկածանքով

04.03.2018 10:13 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔՐԵԱԿԱՆ
Մոսկվացի փաստաբանը ձերբակալվել է պատվիրված սպանության նախապատրաստության կասկածանքով

Մոսկվայում իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից ձերբակալվել է Մոսկվայի Փաստաբանների պալատի անդամն, ում կասկածում են պատվիրված սպանության նախապատրաստության մեջ, փաստաբանի անունն առայժմ չի նշվում:

ԻՊ-ի հետ առնչության կասկածանքով Թուրքիայում 30 արտասահմանցու են ձերբակալել

«Ռուսաստանի ՆԳՆ քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ աշխատողները՝ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության, Ռուսաստանի Պատիժների կատարման դաշնային ծառայության աշխատակիցների հետ համատեղ՝ Ռոսգվարդիայի հատուկ ստորաբաժանման մարտիկների ուժային աջակցությամբ, ձերբակալել են Մոսկվայի 45-ամյա բնակչին, ով կասկածվում է սպանության նախապատրաստության մեջ: Տղամարդը Մոսկվայի Փաստաբանների պալատի անդամ է»,- ըստ crimerussia.com-ի, ասվում է ՆԳՆ հաղորդագրության մեջ:

Դատարանի որոշմամբ, փաստաբանի նկատմամբ արդեն խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նրա նկատմամբ գործ է քննվում ՌԴ քրեական օրենսգրքի Հանցագործության նախապատրաստություն և Սպանություն հոդվածներով:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА