ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը դժվարանցանելի են

03.03.2018 20:28 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ
Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը դժվարանցանելի են

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 3-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Վանաձոր-Ալավերդի-Վրաստան միջպետական նշանակության ավտոճանապարհը բաց է թեթև մարդատար ավտոմեքենաների համար

Ինչպես տեղեկացրին տրանսպորտի նախարարության լրատվական ծառայությունից, գետնաբքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը դժվարանցանելի են: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ մարտի 3-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА