ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պակիստանում ավարտվել են Սենատի ընտրությունները

03.03.2018 21:19 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Պակիստանում ավարտվել են Սենատի ընտրությունները

Պակիստանում ավարտվել են Դաշնային խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի ընտրությունները: Քվեարկության արդյունքները կհրապարակվեն ավելի ուշ:

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, Սենատում տեղ ստանալու համար պայքարում է 135 թեկնածու, որոնք ներկայացնում են 4 նահանգ, ինչպես նաև Դաշնային կառավարման ցեղային տարածքները և Իսլամաբադը: 135-ից 20-ը ներկայացնում են Պակիստանի ձախակենտրոն ժողովրդական կուսակցությունը, 14-ը՝ Մութահիդ Կաումիի ընդդիմադիր շարժումը, 13-ը՝ «Թեհրիկ Է Ինսաֆ»՝ Հանուն արդարության շարժումը:  

65 անկախ թեկնածուներից 23-ը նախապես առաջադրվել էին Պակիստանի մուսուլամանական լիգա (Նավազ) իշխող կուսակցության կողմից:

Մայրը նորածնին մերկ, անօգնական վիճակում թողել էր այգում՝ սալորի ծառի տակ. Նախաքննությունն ավարտվել է

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА