ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայտնի է լավագույն եւ վատագույն մարզպետների այս շաբաթվա եռյակը

03.03.2018 22:09 ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Հայտնի է լավագույն եւ վատագույն մարզպետների այս շաբաթվա եռյակը

Iravunk.com-ում արդեն հինգերորդ շաբաթն է, ինչ ընթանում է քվեարկություն, որի միջոցով մեր ընթերցողները հնարավորություն ունեն գնահատելու, թե ըստ իրենց, ովքեր են Հայաստանի Հանրապետության լավագույն եւ վատագույն մարզպետները: Նշենք, որ այս պահին քվեարկությանը մասնակցել է շուրջ 52 437 մարդ, որի արդյունքում ամենաշատ ձայները ստացել է Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը՝  37.42%, թեպետ նախորդ շաբաթվա համեմատ իր դիրքերը բավականին զիջել է: Նրան գրեթե հավասարվում է Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը՝ 35.02%: Երրորդ հորիզոնականում է Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը՝ 26.2%:

Վարչապետի հայտարարությունները ենթատեքստային սպառնալիքներ են իր կողմից «ակնկալվող գծից» շեղվող դատավորների համար. Դ. Հարությունյան

Բավականին թեժ պայքար է գնում վատագույն մարզպետի կոչմանն արժանանալու համար: Ավելին՝ ուրվագծվում է նաեւ վատագույն եռյակը, որոնք առ այսօր ամենաքիչ ձայներն են հավաքել: Այդ թվում են՝ Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը՝ 0.06%, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը՝  0.08% եւ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը՝ 0.09%:

Իսկ թե ինչպիսի՞ն կլինի քվեարկության պատկերն առաջիկա շաբաթվա վերջում, կախված է հենց ձեր քվեարկությունից: Այնպես որ, քվեարկելու համար, կարող եք անցնել ստորեւ նշված հղումով եւ ընտրել ձեր կարծիքով` լավագույն մարզպետին: Հետեւաբար, ամենաքիչ ձայները հավաքած մարզպետն էլ կճանաչվի վատագույնը: Իսկ արդյունքների ամփոփմանը շատ քիչ ժամանակ է մնացել. լավագույն եւ վատագույն մարզպետի անունը հայտնի կդառնա մարտի վերջին:

http://iravunk.com/#poll_block

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА