ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պուտինը սպառնացել է Վաշինգթոնին եւ նրա դաշնակիցներին. Անատոլի Ցիգանոկ

03.03.2018 22:57 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Պուտինը սպառնացել է Վաշինգթոնին եւ նրա դաշնակիցներին. Անատոլի Ցիգանոկ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանի եւ նրա դաշնակիցների դեմ միջուկային զենքի ցանկացած կիրառումը դիտարկվելու  է որպես հարձակում, պարզապես նախազգուշացում է Արեւմուտքին եւ արձագանք է առաջ անցնելուն: Այս մասին հայտնել է Ռուսական ռազմական կանխատեսման կենտրոնի ղեկավար, ռազմական փորձագետ Անատոլի Ցիգանոկը:

Հանրապետականները շտապ հավաքվում են. ի՞նչ կորոշեն

Այնպես, նրա խոսքով, եթե որեւէ մեկը հարձակվի ՀԱՊԿ անդամ երկրներից որեւէ մեկի վրա, ասենք, Հայաստանի, ապա Մոսկվան անպայման դրան կարձագանքի եւ իր դաշնակիցներին պաշտպանելու համար համապատասխան միջոցներ կձեռնարկի:

«Չէ որ, այս դեպքում դա գրեթե համեմատելի կլինի Ռուսաստանի վրա հարձակման հետ: Սա համարյա նույն իրավիճակն է, ինչ ՆԱՏՕ-ի հետ: Եթե որեւէ մեկը հարձակվի Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրներից մեկի վրա, ապա այդ կազմակերպության բոլոր մյուս անդամ երկրները պարտադիր կաջակցեն իրենց դաշնակցին, ով ենթարկվել է ագրեսիայի», - բացատրել է Ցիգանոկը:

Հստակեցնող հարցին այն մասին, թե Ռուսաստանի առաջնորդը խոսել է ոչ այնքան սովորական հարձակման, այլ ուղղակիորեն, Ռուսաստանի դաշնակիցների դեմ միջուկային զենքի կիրառման մասին, ռազմական փորձագետն ասել է, որ ամերիկացիները անընդհատ հայտարարում են, որ, անհրաժեշտության դեպքում նրանք պատրաստ կլինեն նույնիսկ միջուկային միջուկով մարտավարական զինամթերք կիրառել:

Միեւնույն ժամանակ, ինչպես նշել է Ցիգանոկը, ժամանակին պայմանավորվածություններ են ձեռք բերվել Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ երկկողմ զինաթափման եւ մարտավարական զինամթերքի ոչնչացման վերաբերյալ, սակայն ամերիկյան կողմը չի կատարել այդ պահանջները եւ պարտավորությունների իր մասը, որը հետագայում ռուսական քաղաքական ղեկավարությանը ստիպել է համապատասխան եզրակացություններ անել:

 Բացի դրանից, ըստ փորձագետի, իրավիճակը ավելի սրեց նաեւ այն, որ Վաշինգթոնն իր դաշնակիցների հետ խախտեց ռուսական կողմին տված խոստումը եւ սկսեց ընդլայնել Հյուսիսատլանտյան դաշինքը Արեւելյան Եվրոպայի երկրների հաշվին, որոնք նախկինում Վարշավայի բլոկի անդամներ էին, իսկ որմանք նույնիսկ ԽՍՀՄ կազմում էին:

Միեւնույն ժամանակ Ռուսաստանի ռազմական կանխատեսման կենտրոնի ղեկավարը ընդգծել է, որ Եվրոպայում միջուկային միջուկով մոտ 200 մարտավարական զինամթերք է մնացել, որոնք ամերիկացիները չեն ոչնչացրել: Դրանցից 30-ը Թուրքիայում էին:

Սակայն ռազմական հեղաշրջման եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանին տապալելու փորձերից հետո այդ զինամթերքները Թուրքիայից ամերիկացիների կողմից տեղափոխվել էին, քանի որ  Վաշինգթոնը, ինչպես նշել է Ցիգանոկը, երբեք Անկարային այդ հարցում չի վստահել: Իսկ հեղաշրջման փորձից հետո, Թուրքիայի եւ Էրդողանի հանդեպ անվստահությունն ավելի է մեցածել, ինչը որոշակի լարվածություն է առաջացրել բլոկի երկու դաշնակից երկրների միջեւ:

Մանվել Գրիգորյանի պաշտպանը հրաժարվել է նրան իրավաբանական օգնություն ցույց տալուց

«Ամերիկացիները կարծում են, որ անկախ նրանից, միջուկային զենքը կկիրառվի կամ չի կիրառվի, նրանք (ամերիկացիները` խմբ.) կարող են կիրառել դրանք, բայց ռուսներին եւ մնացածին, չի կարելի», - ընդգծել է ռազմական փորձագետը:

Սակայն Ցիգանոկը հավաստիացրել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում, եւ չի օգտագործի միջուկային զենք, ամեն դեպքում եթե նրա վրա միջուկային զենքի օգտագործմամբ հարձակվում չկատարվի:

Հիշեցնենք, որ մարտի 1-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանի եւ նրա դաշնակիցների դեմ միջուկային զենքի ցանկացած կիրառումը որպես  հարձակում է դիտարկվելու:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА