ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կառավարությունը որոշել էր «դաստիրարակել» «Ծառուկյան» դաշինքին

03.03.2018 10:25 ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Կառավարությունը որոշել էր «դաստիրարակել» «Ծառուկյան» դաշինքին

«Ծառուկյան» դաշինքի քննադատություններին կառավարության ներկայացուցիչներն այլեւս չեն դիմանում: Այս շաբաթ խորհրդարանում գործադիրի հետ հարցուպատասխանը բավական թեժ ընթացք ունեցավ:

Դանիել Իոնիսյանն ազդում էր պատգամավորների նյարդերի վրա

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր ՄԱՐԻՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆՆ անդրադարձավ բարձրագույն կրթության օրինագծին, համաձայն որի, ռեկտորի լիազորությունները  դադարեցվում են, եթե լրացել է նրա 70 տարին: Իսկ ամբիոնի վարիչները, եթե լրացել է տարիքային կենսաթոշակը, այսինքն՝  մինչ 65 տարեկան: Ըստ ընդդիմադիր պատգամավորի, սա ուղղակի օրենսդրական խարդախություն է. «Հատուկ շիլաշփոթ է ստեղծվում  անորոշ ձեւակերպումներով ու խորամանկ հղումներով»: Տիկին Մարգարյանը հետաքրքրվեց, թե արդյոք սա ուղղակի ռեկտորական համայնքի ճնշման հետեւանք է. «Թե ունե՞ք այլ հոդաբաշխ պարզաբանում»: Վերջին խոսքից խիստ վիրավորված ՀՀ ԿԳ նախարար ԼԵՎՈՆ ՄԿՐՏՉՅԱՆԸ մինչեւ հարցին պատասխանելը սկսեց կոչ անել. «Ես ձեզ կոչ եմ անում նախ տերմիններից, որոնք վիրավորական ենթատեքստ ունեն, խուսափել, որովհետեւ մենք գտնվում ենք Ազգային ժողովի բարձր ամբիոնում: Հոդաբաշխ խոսում են իմ կարծիքով այս դահլիճում եղող բոլոր մարդիկ եւ նաեւ ՀՀ քաղաքացիները: Եվ որակումների մեջ, որ տալիս եք, կոչ կանեի, որպեսզի Ազգային ժողովի պատգամավորները պահպանեն տարրական նորմերը»:

Հետո էլ գործադիրի ներկայացուցիչների սրտով չէր ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր ՍԵՐԳԵՅ ԲԱԳՐԱՏՅԱՆԻ հարցադրումը` կառավարության աշխատակիցների բենզինով շքեղ մեքենաների կրճատման անհրաժեշտության վերաբերյալ: Ի պատասխան ՀՀ ֆինանսների նախարար ՎԱՐԴԱՆ ԱՐԱՄՅԱՆԸ հորդորեց էմոցիոնալ դաշտը դնել մի կողմ: Չուշացավ նաեւ արձագանքը Ս. Բագրատյանի կողմից. «Խնդրում եմ կառավարության անդամներն այլեւս կոչ չանեն էմոցիաների վերաբերյալ, որովետեւ չեմ կարծում, որ դուք դեցիբալային հնարավորություն ունեք չափելու՝  ով էմոցիաներով խոսեց, ով՝ ոչ: Իմ ոճը էմոցիոնալ է, թե՝ ոչ, դա իմ ոճն է: Ձեր ոճի մեջ դուք եղեք շատ ավելի սառնասիրտ, քանի որ դրա հնարավորությունը լայնորեն ունեք՝ չշփվելով ժողովրդի հետ»:

ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆ. «ԲԱՆ ՉՈՒՆԵՄ ԷԴ ՀԱՐՑՈՎ ԱՍԵԼՈՒ»

Ինչեւէ, այս ամենը շատերի համար պատմության կրկնություն է հիշեցնում, որովհետեւ վերջին անգամ, երբ նախկին ԲՀԿ-ական, այժմ «Ծառուկյան»  խմբակցության պատգամավորների եւ նախարարների միջեւ լարվածությունը հասավ իր գագաթնակետին Տիգրան Սարգսյանի կառավարությունը լուծարվեց:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА