ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Օրվա երկրորդ կեսը Երկվորյակներին խոստանում է հետաքրքիր հնարավորություններ

04.03.2018 11:38 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
Օրվա երկրորդ կեսը Երկվորյակներին խոստանում է հետաքրքիր հնարավորություններ

Խոյ Օրվա սկիզբը Խոյերի համար պասիվ կլինի: Պատճառը կարող է լինել ոչ միայն ծուլությունը, այլև անհրաժեշտ պայմանների, մարդկանց, շարժառիթների բացակայությունը: Դադարը կարելի է օգտագործել էներգիան վերականգնելու համար: Օրվա երկրորդ կեսը խոստանում է շփվողականության աճ և միանգամից մի քանի ուղղությունների նկատմամբ հետաքրքրություն: Ակտիվության ազդակ կարող է տալ թեժ նորությունը, հետաքրքիր առաջարկը:

ԱԱ-2018․ Օրվա բոլոր հանդիպումների արդյունքներն ու գոլերը (տեսանյութ)

Ցուլ Օրվա առաջին կեսը Ցուլերը կարող են օգտագործել իրենց հայեցողությամբ: Կարելի է քունն առնել, անշտապ նախաճաշել, զբաղվել մանր անձնական կարիքներով: Անորոշության մթնոլորտը թույլ կտա երազել, ժամանակ ձգել, հետաձգել որոշումը: Օրվա երկրորդ կեսն ավելի դինամիկ է, սակայն զուրկ չէ անակնկալներից: Չարժե կուրորեն հետևել այսրոպեական քմահաճույքներին: Խորհուրդ է տրվում բծախնդրություն դրսևորել ցանկացած ընտրության մեջ:

Երկվորյակ Օրվա երկրորդ կեսը Երկվորյակներին խոստանում է հետաքրքիր հնարավորություններ, ուրախ երեկո: Միաժամանակ կարող են վերադառնալ գայթակղությունները, պատրանքները, կասկածները: Գաղափարների, հույսերի և առաջարկների առատությունը կարող է կանգնեցնել ճամփաբաժանի առջև, ազատության ծարավը կարող է հաղթել պարտքի զգացումին: Ինքնավերահսկման բացակայության դեպքում ձեր վարքագիծը կարող է թեթևամիտ դառնալ:

Խեցգետին Առավոտյան Խեցգետինների մեծամասնության տրամադրության մեջ կգերակշռի պրագմատիզմը: Օրվա երկրորդ կեսը կանցնի թեթև դրական ալիքի վրա և խոստանում է բազմաթիվ հաճելի պահեր, եթե ճիշտ վարքագիծ ընտրեք: Արժե մոռանալ ավելորդ ուղղագծության մասին, ինչպես նաև` միամիտ դյուրահավատության և անկեղծության: Հետաքրքիր շատ բան կիմանաք, եթե խորասուզվեք վիրտուալ բանավեճերի, գիտական կամ այլ վեճերի մթնոլորտ:

Առյուծ Օրվա սկզբում շատ Առյուծներ պրագմատիկ կլինեն, սակայն աստիճանաբար կվերածվեն ռոմանտիկների, արկածներ որոնողների: Հնարավոր է ապագայի հետ կապված հույսերի և երևակայությունների ներհոսք: Կուժգնանա համախոհների միջավայրի նկատմամբ ձգտումը: Պայմաններ կձևավորվեն ուրիշների համակրանքը նվաճելու, ծանոթությունները վերսկսելու համար: Անկախ նպատակից և ձևաչափից` ցանկացած շփում խարդավանք կպարունակի:

Կույս Կույսերն օրը կսկսեն հավասարակշռված տրամադրությամբ, սակայն օրվա երկրորդ կեսին վտանգ կա խելամտությունը կորցնելու: Տրամաբանությունը և ողջամտությունը կարող են տեղը զիջել երևակայություններին, երազանքներին և պատրանքներին: Կաճի խաբկանքի զոհ դառնալու հավանականությունը: Արժե ավելի բծախնդրորեն ընտրել գործընկերներին, ուղեկիցներին, զրուցակիցներին: Կախվածությունների հակված Կույսերին խորհուրդ է տրվում զգուշանալ ուրիշի ազդեցության տակ ընկնելուց:

Կշեռք Կշեռքների համար առավել հաջող է օրվա երկրորդ կեսը: Այդ ժամանակ սպասվում են կա՛մ նոր բարենպաստ հնարավորություններ, կա՛մ վերադարձ նախկիններին: Կարող է նորից վերադառնալ սեփական հաջողության նկատմամբ հավատը կամ հավասարակշռությունը սասանված հարաբերություններում: Արժե հաշվի առնել տեղեկատվական աղավաղումների, մանր թյուրիմացությունների և վրիպակների հավանականությունը: Ցանկացած տվյալ արժե ճշտել:

«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք

Կարիճ Կարիճներին խորհուրդ է տրվում ըմբռնումով մոտենալ ուրիշի պահվածքում փոփոխություններին: Գործընկերոջը կամ մտերիմ անձնավորությանը կարող է ժամանակ պահանջվել դիրքորոշումների փոփոխման կամ անձնական առաջադրանքների լուծման համար: Բացառված չէ, որ ձեր շփումը ժամանակավորապես պակաս սերտ դառնա: Օրվա երկրորդ կեսը կարող է դժվարություններ առաջացնել գործողությունների հաջորդականության մեջ:

Աղեղնավոր Այսօր Աղեղնավորների ծրագրերը կախված են ուրիշի պահվածքից: Վճռորոշ դեր կարող է խաղալ գործընկերոջ նախաձեռնությունը: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է ռոմանտիկ և ընկերական հանդիպումների, միջոցառումների մասնակցելու համար: Առավել խոցելի կդառնան մտերիմ մարդկանց հետ հարաբերությունները: Հարաբերությունները կարող են բարդացնել վստահության, հստակության և ազնվության պակասը, ներելու անընդունակությունը:

Այծեղջյուր Այծեղջյուրների համար օրն անխռով կսկսվի: Երեկոյան մոտ կարող է անհանգստության, շտապողականության կամ մոլորվածության առիթ ի հայտ գալ: Նույնիսկ հաճելի իրադարձությունները որոշ ջանքեր կպահանջեն, օրինակ` կստիպեն հաշվի նստել ուրիշի ճաշակի հետ, հարմարվել ընկերության կամ իրադրության պահանջներին: Հետաքրքիր բայց հոգսառատ երեկո կլինի ընտանի կենդանիներ ունեցողների համար:

Ջրհոս Ջրհոսներին խորհուրդ է տրվում օրն անցկացնել հանդարտ մթնոլորտում, որպեսզի ավելի շատ էներգիա կուտակեն: Օրվա երկրորդ կեսն իրադարձություններին արագություն կհաղորդի, կարող է արթնացնել կամ ուժգնացնել ռոմանտիկ զգացմունքները, ստեղծագործական ոգեշնչումը, խաղային ազարտը, հետաքրքիր գործնական գաղափար հուշել: Խորհուրդ է տրվում զգուշություն դրսևորել գումարային հարցերում:

Ձկներ Ձկներին կարևոր է շփման հարմար տոն, ճիշտ վարքագիծ ընտրել: Կարող է պետք գալ լռելու, մանևրելու, ինտրիգը պահպանելու ունակությունը: Օրն ընդգծում է ձեր խոցելիությունը և հուշում է, որ որոշ հարցեր դեռ հեռու են վերջնական լուծումից: Հնարավոր են կասկածներ, հնի և նոր միջև տատանումներ: Չարժե ձեզ վրա ավելորդ պատասխանատվություն վերցնել` հատկապես անորոշության պայմաններում: Անցանկալի են հապշտապ փոփոխությունները կենցաղում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА