ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Իտալիայում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները

04.03.2018 12:43 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Իտալիայում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները

Իտալիայում այս առավոտ մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները: Ինչպես հայտնում է РИА Новости գործակալոթյունը, հղում անելով Իտալիայի ներքին գործերի նախարարության կայքին, երկրում առավոտից բացվել է ավելի քան 61 000 ընտրատեղամաս:

Մեկնարկել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաքննիչ բողոքի քննությունը

Այս քվեարկությամբ երկրում ընտրում են Իտալիայի ազգային խորհրդարանի երկու պալատների՝ Սենատի և Պատգամավորների (ստորին) պալատի նոր կազմը:

Ստորին պալատի կազմի ընտրություններին կարող են մասնակցել 18 տարեկանը լրացած և ընտրության իրավունք ունեցող ավելի քան 46.6 մլն իտալացի: 

Սենատորներին կարող են ընտրել միայն 25 տարեկանից բարձր իտալացիները, նման ընտրության իրավունք ունեցողների թիվը երկրում կազմում է 42.8 մլն ընտրող։

Նշվում է, որ Իտալիայում գործող կոալիցիաներից ու կուսակցություններից շատերն այժմ կանգնած են Նախարարների կաբինետը ձևավորելու համար անհրաժեշտ 40 տոկոս ձայնի շեմը չհաղթահարելու վտանգի առջև, և այս ընտրություններում առավել քան որոշիչ կարող են լինել մինչ վերջին հարցումները չկողմնորոշված քաղաքացիների քվեները:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА