ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ինձ խոստացել են, որ Իրանում թույլ կտան, որ կանայք այցելեն մարզադաշտ». Ինֆանտինո

04.03.2018 16:50 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
«Ինձ խոստացել են, որ Իրանում թույլ կտան, որ կանայք այցելեն մարզադաշտ». Ինֆանտինո

ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն խոսել է այն մասին, որ Իրանում կանանց թույլ չեն տալիս այցելել մարզադաշտ:

Ավելի վաղ Իրանում ձերբակալել էին 35 կնոջ, ովքեր ցանկացել էին մասնակցել Իրանի առաջնության խաղերից մեկին:

Իրանում տասնյակ ադրբեջանցիներ են ձերբակալվել

«Ես հույս ունեմ, ես համոզված եմ, ինձ խոստացել են, որ Իրանում թույլ կտան, որ կանայք այցելեն մարզադաշտ»,- նշել է Ինֆանտինոն:

Նշենք, որ Իրանի Սահմանադրությունը 1979 թվականից հետո թույլ չի տալիս կանանց այցելել մարզադաշտ:

«Ինֆանտինոն Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է բոլոր երկրպագուների՝ մարզադաշտում ներկայության կարևորությունը՝ անկախ սեռից: Սա հատկապես կարևորվել է Իրանի նման երկրում, որտեղ շատ են սիրում ֆուտբոլը»,- նշել է ՖԻՖԱ-ի ներկայացուցիչներից մեկը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА