ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Օսկար 2018. հոլիվուդյան աստղերը մրցանակաբաշխությանը կներկայանան հատուկ կրծքանշաններով

04.03.2018 21:23 ՄՇԱԿՈՒՅԹ
Օսկար 2018. հոլիվուդյան աստղերը մրցանակաբաշխությանը կներկայանան հատուկ կրծքանշաններով

Տարվա կարևորագույն մշակութային իրադարձություններից մեկի՝ «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ դերասանները կներկայանան նարնջագույն կրծքանշաններով՝ ի նշան ԱՄՆ-ում զենքի ազատ վաճառքի դեմ բողոքի:

Ինչպես տեղեկացնում է People ամսագիրը, կրծքանշանների վրա պատկերված է ԱՄՆ դրոշը նարնջագույն երանգով: Այն վաճառվում է Everytown կայքում, որը պատկանում է նախաձեռնող խմբին, որը ստեղծել են Ֆլորիդայի այն դպրոցի աշակերտները, որտեղ փետրվարի 14-ին տեղի ունեցած հրաձգության պատճառով 17 մարդ էր զոհվել:

Հիշեցնենք, որ հոլիվուդյան աստղերը նման ակցիա էին կազմակերպել նաև «Ոսկե գլոբուս» և BAFTA մրցանակաբաշխությունների ժամանակ, որոնց ներկայացել էին սև զգեստներով և «Ժամանակն սպառվել է» գրությամբ կրծքանշաններով՝ ի նշան համերաշխության սեռական ոտնձգությունների զոհերի հետ:

«Ոսկե ծիրանն» այս տարի կունենա 4 հատուկ հյուր

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА