ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Անվտանգ ու հարմարավետ երթուղի՝ Երեւանից Գյումրի եւ Գյումրիից Երեւան

04.03.2018 23:52 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Անվտանգ ու հարմարավետ երթուղի՝ Երեւանից Գյումրի եւ Գյումրիից Երեւան

Երեւան-Գյումրի-Երեւան երթուղում մարտի 4-ից աշխատում է ЭП2Д տիպի նոր էլեկտրագնացքը, որը գնվել է վերջերս «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ կողմից ռուսական «Տրանսմաշխոլդինգ» արտադրող ընկերությունից: Էլեկտրագնացքի առաջին ուղեւորների շարքում էր նաեւ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար ՎԱՀԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի եւ կառավարության մի շարք ներկայացուցիչների հետ միասին: Հենց Գյումրու ճանապարհին էլ առիթ ունեցանք զրուցելու նրա հետ: Նախարարը նախեւառաջ նշեց, որ էլեկտրագնացքը ձեռք է բերվել նախորդ տարվա հոկտեմբեր ամսին:

Լիլիթ Մակունցը միտում չի ունեցել

- Մենք հայտարարեցինք, որ մի քանի ամիս պետք է այն փորձարկվի եւ տեխնիկական փոփոխություներ կատարվի: Իսկ այս տարվա փետրվարին այն հանձնվեց շահագործման: Առաջին պիլոտային ծրագրով Երեւան-Գյումրի երթուղին եղավ փետրվարի 27-ին, այսօր մենք շարունակում ենք օգտվել այս գնացքից: Տեւողությունը լինելու է՝ 1 ժամ, 59 րոպե:

- Պարոն նախարար, ի՞նչ կասեք նոր էլեկտրագնացքի արագության մասին:

- Միջին արագությունը 77 կմ/ժ է, բայց տեղեր կան, որտեղ արագությունը հասնում է մինչեւ 100 կմ/ժ-ի: Արագությունը նույնիսկ սահմանափակված է՝ մինչեւ 102 կմ/ժ, որպեսզի անվտանգությունն ապահովվի: Երկաթգծի նորացման աշխատանքներից ելնելով՝ այսօր հասանք նրան, որ կարողանում ենք արագությունը բարձրացնել:

- Մարտի 8-ին, 9-ին, 10-ին ու 11-ին այս գնացքն աշխատելու է անվճար: Ինչո՞ւ:

- Որպեսզի մարդիկ տեսնեն, սովորեն այս գնացքին՝ գնահատելով դրա դրական կողմերը: Այդ ամենը տեսնելով՝ նրանք վաղն էլ այս գնացքից կօգտվեն:

- Հնարավո՞ր է, որ գնային քաղաքականությունը հետագայում փոխվի, որովհետեւ հիմա այս գնացքով մեկ տոմսի գինը մեկ ուղղությամբ կազմում է 2,5 հազար դրամ:

- Ընթացքում կերեւա, հիմա շուտ է խոսել դրա մասին: Բայց իհարկե, այս գնացքով շատ հարմարավետ է ճանապարհ գնալը: Այն ավելի հանգիստ է, ավելի՝ անվտանգ, արագության զգացումն էլ չկա, ճանապարհին ազատ կարող ես շփվել, գիրք կարդալ, աշխատել համակարգչով եւ, պարզապես, ժամանակ անցկացնել:

- Երկրորդ այսպիսի էլեկտրագնացք նախատեսվո՞ւմ է առաջիկայում ձեռք բերել:

- Աշխատում ենք այդ ուղղությամբ, որպեսզի այս ուղղությամբ աշխատի երկու գնացք՝ առավոտը Գյումրիից դուրս գա դեպի Երեւան, երկրորդը՝ Երեւանից դեպի Գյումրի:

- Ե՞րբ էիք վերջին անգամ երթեւեկել էլեկտրագնացքով:

- Հոկտեմբերին, էլի այս գնացքով՝ ՌԴ տրանսպորտի նախարարի հետ միասին: Մինչեւ այդ էլի օգտվել եմ գնացքից: Մի քանի անգամ գնացել եմ դեպի Գյումրի, դեպի Սեւան, այնպես որ տեղյակ եմ ամեն ինչից: Միայն անցած տարվա մեջ, երեւի, մի 6-7 անգամ գնացքից օգտվել եմ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА