ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկը Mastercard-ի հետ համատեղ հայտարարում է “ԿԻՆՈԺԱՄ” պրոմո-արշավի մեկնարկի մասին

05.03.2018 11:09 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ՎՏԲ-Հայաստան Բանկը Mastercard-ի հետ համատեղ հայտարարում է “ԿԻՆՈԺԱՄ” պրոմո-արշավի մեկնարկի մասին

ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր Mastercard և Maestro քարտապանները կդառնան “ԿԻՆՈԺԱՄ” ազգային արշավի մասնակիցներ:

2018 թ. մարտի 1-ից մինչև ապրիլի 7-ը ներառյալ ՎՏԲ-Հայաստան Բանկի Mastercard և Maestro քարտապանները, կատարելով անկանխիկ գնումներ և վճարելով Mastercard և Maestro քարտերով Հայաստանի տարածքում և արտերկրում, կստանան կինոթատրոնի անվճար տոմսեր:

ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է Բողոքների կենտրոնը

“ԿԻՆՈԺԱՄ” ակցիային մասնակցելու համար անհրաժեշտ է.

  1. 2018 թ. մարտի 1-ից մինչև ապրիլի 7-ը ներառյալ ամենօրյա և խոշոր գնումները կատարել ՎՏԲ-Հայաստան Բանկ Mastercard և Maestro քարտերով,
  2. Մարտի 10-ից յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օր ժամը 12:00-ից մինչև 20:00 ներկայացնել գնումների կտրոնները Դալմա Գարդեն Մոլ և Երևան Մոլ առևտրային կենտրոններում տեղադրված Mastercard-ի հատուկ տաղավարներ և 8.000 ՀՀ դրամից ավելի անկանխիկ վճարման յուրաքանչյուր 4 կտրոնի դիմաց ստանալ կինոթատրոնի 2 անվճար տոմսի հավաստագիր: 

Պրոմո-արշավը չի տարածվում  Mastercard և Maestro քարտերով ինտերնետ միջավայրում կատարված վճարումների վրա: Միևնույն հաճախորդը կարող է մասնակցել պրոմո-արշավին անսահմանափակ քանակությամբ` ակցիայի ընթացքում մի քանի անգման փոխանակելով անդորրագրերը անվճար տոմսերով:

“ԿԻՆՈԺԱՄ” պրոմո-արշավի պայմանների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում և Բանկի Միասնական տեղեկատվական կենտրոնում՝ 87-87 հեռախոսահամարով:

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА