ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Դիաբետը 5 տարբեր հիվանդություն է. հետազոտություն

05.03.2018 18:21 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Դիաբետը 5 տարբեր հիվանդություն է. հետազոտություն

Այսօր ընդունված է խոսել դիաբետի միայն 2 տարատեսակի մասին, սակայն Lund University Diabetes Centre-ի (Շվեդիա) եւ Institute for Molecular Medicine Finland-ի (Ֆինլանդիա) գիտնականները պնդում են, որ դրանք ավելի մեծաթիվ են՝ նվազագույնը 5:

Կետոգենային սննդակարգը ուղեղի համար օգտակար է. հետազոտություն

The Lancet Diabetes and Endocrinology ամսագրում հրապարակված հետազոտության մեջ նրանք դիաբետը բաժանել են 5 կլաստերի.

  • Կլաստեր 1 – ծանր աուտոիմունային դիաբետ, որն, ընդհանուր առմամբ, նույն բանն է, ինչ 1-ին տիպի դիաբետը, որի դեպքում ենթաստամոքսային գեղձը ինսուլին արտադրելու կարողությունից զրկվում է: Այն ախտահարում է երիտասարդ եւ առաջին հայացքից առողջ մարդկանց:
  • Կլաստեր 2 – ծանր դիաբետ՝ ինսուլինի դեֆիցիտով, ախտահարում է նորմալ քաշով առողջ երիտասարդներին: Այս դեպքում, սակայն, ի տարբերություն նախորդի, հիվանդության զարգացման գործում իմունային համակարգը դերակատարում չունի:
  • Կլաստեր 3 – ծանր դիաբետ՝ ավելորդ քաշով մարդկանց մոտ ինսուլինի դեֆիցիտով: Նրանց ենթաստամոքսային գեղձն ինսուլին արտադրում է, սակայն օրգանիզմը դրան սխալ է արձագանքում:
  • Կլաստեր 4 – դիաբետի ավելի ծանր տեսակ, ախտահարում է ավելորդ քաշով մարդկանց, որոնք, սակայն, մետաբոլիզմի իմաստով ավելի առողջ են, քան կլաստեր 3 խմբի մարդիկ:
  • Կլաստեր 5 – դիաբետի ավելի թեթեւ տեսակ, կապված է հիվանդների տարիքի հետ. այս մարդկանց մոտ դիաբետը սկսվում է ավելի ուշ տարիքում, քան մյուսների մոտ:

Հետազոտողների խոսքով՝ դիաբետի ավելի ճիշտ բաժանումը մի քանի խմբերի կարող է օգնել յուրաքանչյուր տարատեսակի համար ավելի ճիշտ որոշում ընտրելուն: Դիաբետի առաջին երեք կլաստերների համար, օրինակ, պահանջվում է առավել ագրեսիվ բուժում, քան վերջին երկուսի:

Այսօր դիաբետն ամբողջ աշխարհում ախտահարում է 11 մեծահասակ մարդուց գրեթե մեկին: Այն մեծացնում է կաթվածների, կուրության, երիկամների խնդիրների զարգացման հավանականությունը, հաճախ նաեւ բերում է վերջույթների անդամահատման անհրաժեշտության:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА