ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սերժ Սարգսյանը այցելել է «Եռաբլուր» պանթեոն, ծաղկեպսակ դրել Սպարապետի շիրիմին (ֆոտո)

05.03.2018 13:13 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Սերժ Սարգսյանը այցելել է «Եռաբլուր» պանթեոն, ծաղկեպսակ դրել Սպարապետի շիրիմին (ֆոտո)

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առթիվ այսօր՝ մարտի 5-ին, Հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ ծաղկեպսակ դրել Սպարապետի շիրմին եւ հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին:

ՌԴ իշխանու­թյունները ուլտիմատում են դրել, որ պետք է աշխա­տանքից ազատել ՊԵԿ նախագահին. «Հրապարակ»

Նախագահը պանթեոնում նաեւ ծաղիկներ է խոնարհել Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին, որից հետո ներկա է գտնվել Եռաբլուրի Ս. Վարդանանց Նահատակաց եկեղեցում Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ անցկացվող պատանի երկրապահների օրհնության կարգին:

Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ծիծեռնակաբերդի բարձունքում եւ զուգահեռաբար բոլոր մարզերում այսօր կայանալիք «Պատանի երկրապահ» կառույցի նորագիր անդամների հանդիսավոր երդման կապակցությամբ:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА