ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«95 թվականից Շուշիում չայ են խմում». Մովսես Հակոբյանը հեգնեց Ադրբեջանի իշխանություններին

05.03.2018 13:21 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
«95 թվականից Շուշիում չայ են խմում». Մովսես Հակոբյանը հեգնեց Ադրբեջանի իշխանություններին

Ադրբեջանի արտաքին քաղաքականության եւ հնչող հայտարարությունների մեջ լուրջ փոփոխություններ չկան: Այս մասին այսօր՝ մարտի 5-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարությանը, թե «վերադառնալու են» Երեւան ու Զանգեզուր:

Պետք է վերահաստատել` Հայաստանը կճանաչի Արցախի անկախությունը Ադրբեջանի հերթական ագրեսիայի դեպքում. Աշոտյան

Հարցին, արդյոք այս հայտարարությունները լայնամասշտաբ պատերազմ սկսելու կոչեր չեն, Մովսես Հակոբյանը պատասխանեց. «Ադրբեջանի արտաքին քաղաքականության, հայտարարությունների մեջ լուրջ փոփոխություններ չկան, սկսած 1995թ. Շուշիում չայ են խմել, Սեւանում ձուկ են որսացել, ցանկություն ունեցել են, բայց դա որեւէ բան չի նշանակում»:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА