ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀՅԴ-ն չի բացառում Սերժ Սարգսյանի առաջադրումը վարչապետի պաշտոնում

05.03.2018 13:31 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՀՅԴ-ն չի բացառում Սերժ Սարգսյանի առաջադրումը վարչապետի պաշտոնում

Հայ հեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) եւ իշխող հանրապետական կուսակցության (ՀՀԿ) կոալիցիայի միջեւ ամեն ինչ կարգին կլինի՝ թե՛ նոր կառավարության ձեւավորումից առաջ, թե՛ դրանից հետո։ Այս մասին մարտի 5-ին՝  Ազգային ժողովի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։

Սերժ Սարգսյանը Մոսկվայում չէ․ Նաիրի Պետրոսյան

Նրա խոսքով, կառավարության ղեկավարի թեկնածուի քվեարկությունը խորհրդարանում որոշակի մակարդակով ձեւական բնույթ կկրի, քանի որ քաղաքական խորհրդակցություններ, իհարկե, մինչ այդ տեղի կունենան։ Ավելին, ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն խորհրդակցությունները կսկսեն մինչեւ ապրիլի 9-ը՝ այսինքն, մինչեւ գործող նախագահի լիազորությունների ժամկետի ավարտը եւ նոր կառավարությա ձեւավորման գործընթացը։

Ավելի վաղ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե ինքը չի առաջադրվի ոչ նախագահի, ոչ վարչապետի պաշտոնում, մեկնաբանելու խնդրանքին ի պատասխան՝ Արմեն Ռուստամյանը նշել է, որ այդ հարցին ավելի լավ, քան գործող նախագահը, ոչ ոք չի պատասխանի։ Միաժամանակ, Ռուստամյանը հավելել է, որ ՀՅԴ-ն նախկինում էլ չի բացառել վարչապետի պաշտոնում ներկայիս նախագահի առաջադրումը․ «Ընդհանրապես, պետք է ասեմ, որ քաղաքականության մեջ ոչինչ բացառել չի կարելի։ Այստեղ ամեն ինչ հնարավոր է»,-եզրափակել է նա։

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА