ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Այսօրվանից դուք հայրենիքի պաշտպանությանը նվիրված վաղվա մեր քաղաքացիներն եք». ՀՀ նախագահ

05.03.2018 13:47 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Այսօրվանից դուք հայրենիքի պաշտպանությանը նվիրված վաղվա մեր քաղաքացիներն եք». ՀՀ նախագահ

Այսօրվանից դուք հայրենիքի պաշտպանությանը նվիրված՝ վաղվա մեր քաղաքացիներն եք: Այս մասին նշված է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ «Պատանի երկրապահ» կառույցի նորագիր անդամների երդման առթիվ արված ուղերձում:

Ես երբեք չեմ լինի ԵԿՄ նախագահ, ԵԿՄ-ն պետք է լուծարվի. Սասուն Միքայելյան․ «Ժողովուրդ»

Ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Երկրապահ կամավորականների միության հարգարժա՛ն անդամներ եւ հյուրեր,

«Պատանի երկրապահ» կառույցի սիրելի՛ նորագիր անդամներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ հանդիսավոր երդման կապակցությամբ:

Արդեն ավանդական դարձած այս արարողությունը պատանի երկրապահ դառնալու խորհրդանշական մկրտություն է: Այսօրվանից դուք հայրենիքի պաշտպանությանը նվիրված՝ վաղվա մեր քաղաքացիներն եք:

Այս արարողությունը տեղի է ունենում մարտի 5-ին՝ Հայաստանի ազգային հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան խորհրդանշական օրը: Հավատում եմ, որ դուք հավատարմորեն շարունակելու եք Սպարապետի հայրենասիրական մեծ գործը եւ Երկրապահ կամավորականների միության բարի ավանդույթները:

Մաղթում եմ բոլորիդ, որ հպարտությամբ եւ պատվով կրեք «Պատանի երկրապահ» անունը, որն առաջին հերթին պատասխանատվություն եւ պարտականություն է: Մաղթում եմ, որ ձեր պատանեկան ուժն ու եռանդը ծառայեցնեք հայրենանվեր գործերի եւ արձանագրեք նորանոր հաջողություններ:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА