ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մեծ բռնցքամարտ եմ վերադարձել միայն աշխարհի գոտու համար. Վիկ Դարչինյան

05.03.2018 14:42 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՍՊՈՐՏ
Մեծ բռնցքամարտ եմ վերադարձել միայն աշխարհի գոտու համար. Վիկ Դարչինյան

Մեծ բռնցքամարտ եմ վերադարձել միայն աշխարհի գոտու համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի թեթևագույն քաշային կարգում աշխարհի նախին բացարձակ չեմպիոն Վիկ Դարչինյանը:

Զինվորները ծնողներից փող են խնդրում սնունդ և ծխախոտ գնելու համար. «Ժամանակ»

«Կարիերաս, կարելի է ասել, ավարտել էի 2017 թվականի հունվարին, բայց մարտ ամսին առաջարկ ստացա Ռուսաստանից` մենամարտ անցկացնելու աշխարհի ներկայիս չեմպիոն Եվգենի Գրադովիչի հետ: Համաձայնվեցի անցկացնել այդ մենամարտը, քանի որ նա աշխարհի գոտի ուներ: Ես չեմպիոնական 9 գոտի ունեմ, և ցանկացա մենամարտել նաև 10-րդի համար:

«Կարիերաս ավարտելուց հետո առաջարկեցին մենամարտել, մտածելով, որ իրենց համար հեշտ կլինի, բայց տեսնելով, որ 3 շաբաթ նախապատրաստվելով` լավ մենամարտ անցկացրի, առաջին ռաունդում նոկաուտով հաղթեցի թայլանդացի բավականին ուժեղ բռնցքամարտիկին, կարծես` հետ են կանգնել: Նայելով այդ մենամարտի տեսագրությունը` նրանք մինչև հիմա մտածում են: Բայց իրենք են ինձ առաջարկել ու վերադարձրել մեծ ռինգ»,- պատմեց բռնցքամարտիկը:

42-ամյա մարզիկի խոսքով, ինքը Հայաստան է ժամանել ընկերներին տեսնելու և հանգստանալու համար, բայց այստեղ ևս անելիքներ կան.

«Հայաստանն իմ երկիրն է, որը շատ եմ սիրում: Միշտ էլ տարին երեք անգամ գալիս էի Հայաստան:  Այս անգամ էլ եկա ու շատ ջերմ ընդունելության արժանացա: Եղել եմ նաև Արցախում: Ինձ շատ լավ են ընդունում այստեղ, շատ լավ են վերաբերվում, ու կցանկանամ ես էլ ինչ-որ բանով օգտակար լինել իմ երկրին, այստեղի երեխաների, մարզիկներին:

Այստեղ մենք ունենք շատ լավ բռնցքամարտիկներ, որոնք կարող են պրոֆեսիոնալ ռինգում և՜ լավ նվաճումներ ունենալ, և՜ լավ գումարներ աշխատել: Այստեղ նրանք կարող են մարզվել, իսկ մարզումային վերջին փուլն անցկացնել ԱՄՆ-ում, իսկ հետո մենամարտ անցկացնել: Ես պատրաստ եմ նրանց հնարավորություն տալ փորձելու իրենց ուժերը: Մնացածն իրենցից է կախված: Երբ ես դարձել եմ աշխարհի չեմպիոն, ինձ միայն մենամարտելու հնարավորություն են տվել, մնացածը ես ապացուցել եմ քրտնաջան աշխատանքով: Ես ինձնով եմ հասել ամեն ինչի:

Շուտով կհիմնեմ պրոմոտորական կազմակերպություն, որն այդ ամենի հնարավորությունը կտա հայ բռնցքամարտիկներին: Այստեղ նրանք չեն կարող մեծ հաջողությունների հասնել, քանի որ իրենց սպարինգ մրցակիցներ են անհրաժեշտ, մասնավորապես` մեքսիկական, որոնք կօգնեն մերոնց աճել»,- ասում է բռնցքամարտիկը:

Հարցին՝ մարզիչ դառնալու ցանկություն ունի՞, Վիկը պատասխանեց. «Կցանականամ աշխատել բռնցքամարտիկի հետ, խորհուրդներ տալ, բայց ամբողջ օրը նրանց տրամադրելը մեծ պատասխանատվություն է: Ես , երևի, մարզիչներ կնշանակեմ, ովքեր կաշխատեն բռնցքամարտիկների հետ»:

Հայ ճարտարապետության 3 մեծությունները` Առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված ցուցահանդեսում

Վիկը նշեց նաև, որ երբ 2008 թվականին դարձավ աշխարհի բացարձակ չեմպիոն, եկավ Հայաստան, ցանկանում էր մեծ ներդրումներ կատարել և օգտակար լինել այստեղ պրոֆեսիոնալ ակումբ բացելու հարցում:

«Բայց այդ ժամանակ ինձ ոչ-ոք ձեռք չմեկնեց: Չնայած ձեռք մեկնելու հարց չկար, գումարի կարիք չկար, պարզապես ցանկանում էի, որ բացվեր պրոֆեսիոնալ ֆեդերացիա, բայց չցանկացան, քանի որ պրոֆեսիոնալն այդ ժամանակ խանգարում էր սիրողականին գումարի տեսանկյունից: Պրոֆեսիոնալ ռինգում բռնցքամարտիկները կնքում են պայմանագրեր, գումարներ են վաստակում, իսկ սիրողականում նման բան չկա: Պարզապես մենամարտում են, դառնում են աշխարհի չեմպիոն և նրանց անունը շեշտվում է, բայց միայն այդքանը: Այդ ժամանակ ինձ չօգնեցին, բայց հիմա ամեն ինչ տանում է պրոֆեսիոնալի գերակայությանը: Կարծում եմ` շուտով սիրողական բռնցքամարտում մեծ փոփոխություններ կլինեն,գուցե մի քանի տարուց սիրողական չլինի էլ: Կլինի այնպես, ինչպես ես ցանկանում էի 10 տարի առաջ: Այն ժամանակ ես կարող էի շատ օգտակար լինել, նրանք հիմա մեծ նվաճումների հասած կլինեին: Բայց ոչինչ, 10 տարի անց կարող ենք հաջողության հասնել»,- ասաց նա:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА