ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Լիոնի քաղաքապետը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին

05.03.2018 16:55 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Լիոնի քաղաքապետը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին

Պաշտոնական այցով մարտի 3-8-ը Երևանում գտնվող Ֆրանսիայի Լիոն քաղաքի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանի գլխավորած պատվիրակության անդամները Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանի, ինչպես նաև Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» և «Ելք» խմբակցությունների անդամների ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին և ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: 

Անկախության տոնի առթիվ Ամենայն հայոց կաթողիկոսն այցելել է Եռաբլուր

Ժորժ Կեպենեկյանն այնուհետ այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան, ծանոթացել ցուցադրությանը և գրառում կատարել թանգարանի պատվավոր հյուրերի հուշամատյանում:
Լիոնի քաղաքապետը նաև եղևնի է տնկել հուշահամալիրի Հիշողության պուրակում:

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА