ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Երրորդ և հաջորդ երեխաների ծննդյան միանվագ նպաստի դիմումները հասանելի են նաև առցանց

06.03.2018 11:08 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Երրորդ և հաջորդ երեխաների ծննդյան միանվագ նպաստի դիմումները հասանելի են նաև առցանց

ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության պետական ծառայության և ՀՀ արդարադատության նախարարության էլեկտրոնային համակարգերի համակցման արդյունքում հանրությանն արդեն հասանելի է դարձել նաև երրորդ և հաջորդ երեխաների ծննդյան միանվագ նպաստ, խնամքի նպաստ, ինչպես նաև թաղման նպաստ նշանակելու և տրամադրելու պարզեցված ընթացակարգը:

Հայաստանն այսօր տոնում է Երրորդ Հանրապետության անկախության 27-ամյակը

Այս համակարգը քաղաքացուն հնարավորություն է ընձեռում ինչպես ընտանիքում ծնված առաջին և երկրորդ, այժմ նաև երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ միանվագ նպաստի  դիմումները, մահվան պետական գրանցման ընթացքում թաղման նպաստ ստանալու դիմումը ներկայացնել առցանց եղանակով՝ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրանցելիս:

Նշված առցանց  ծառայությունները  հասանելի են նաև  http://www.epension.am կայքի համապատասխան տիրույթում:

Epension.am կայք մուտք գործելով՝ քաղաքացին կարող է գրանցել նաև մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ ստանալու դիմում:

Առցանց դիմումների համակարգն ապահովելու է `

երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու (այդ թվում՝ 3-րդ և հաջորդ երեխայի ծննդյան դեպքում), խնամքի նպաստ նշանակելու, խնամքի նպաստ ստանալու իրավունքը վերականգնելու և խնամքի նպաստ վճարելը վերսկսելու,ինչպես նաև թաղման նպաստ նշանակելու համար առցանց դիմում ներկայացնելը:

«Երկու ոլորտների էլեկտրոնային համակարգերի համակցումը հանգեցնելու է վարչարարության և կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, ինչպես նաև պետական մարմինների կողմից մատուցվող ծառայությունների որակի նկատմամբ քաղաքացիների գոհունակության բարձրացմանն ու ժամանակի խնայողությանը»,- «Արմենպրես»-ին ասաց Ծառայության պետ Հովհաննես Սահակյանը:

Հովհաննես Սահակյանի խոսքով՝ առաջին և երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի դիմումների առցանց լրացնելու թիվը գերազանցել է 27.500-ը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА