ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թուրքիայի հյուսիսում ջրհեղեղի հետևանքով մի ամբողջ գյուղ մեկուսացման մեջ է հայտնվել

05.03.2018 20:37 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Թուրքիայի հյուսիսում ջրհեղեղի հետևանքով մի ամբողջ գյուղ մեկուսացման մեջ է հայտնվել

Թուրքիայի Բարթըն նահանգում հորդառատ անձրևների հետևանքով ջրի տակ է մնացել մի ամբողջ գյուղ։ Գյուղի շուրջ 300 բնակչի հետ չեն կարողանում կապ հաստատել ավելի քան 24 ժամ, գրում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը:

Թուրքիան չի փոխի իր դիրքորոշումը Ղրիմի և Դոնբասի հարցում․ Ուկրաինայում Թուրքիայի դեսպան

Նշվում է, որ գյուղի բնակիչները զրկված են էլեկտրականությունից, չունեն սննդի և ջրի անհրաժեշտ պաշարներ: Գյուղապետը դժգոհել է, որ իշխանությունները մարդկանց ջրհեղեղի գոտուց դուրս բերելու քայլ չեն ձեռնարկում:

«Որպես գյուղապետ՝ մարդիկ ինձնից օգնություն են ակնկալում: Ես զանգահարել եմ պետական պաշտոնյաներին, բայց ոչինչ չի արվում: Զանգել ենք Արտակարգ իրավիճակների նախարարություն, եկան, իրենք էլ կանգնած սպասում են: Չեմ հասկանում, պետությունը մի հատ մոտորանավակ չունի՞ տրամադրի, գոնե այդ մարդկանց հաց ու ջուր տանենք», - ասել է համայնքապետը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА