ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Օրենքով գողին» զրկել են Աստվածաշնչից և մղում են ինքնավնասման

05.03.2018 22:55 ՔՐԵԱԿԱՆ
«Օրենքով գողին» զրկել են Աստվածաշնչից և մղում են ինքնավնասման

«Օրենքով գող» Գեորգի Մուկանիանիի (Գիշաշո) փաստաբանները բողոք են ներկայացրել Կրասնոյարսկի տարածքային դատախազություն և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ: Նրանք պնդում են, որ արդեն տևական ժամանակ է, ինչ բանտարկյալի համար տեղական գաղութում ստեղծվել են անտանելի պայմաններ: Նա դուրս չի գալիս մեկուսարանից, վնասվածքներ է ստանում, նրան հետևում են ղեկավարության հետ համագործակցող կալանավորները: Բանտարկյալից նույնիսկ Աստվածաշունչն են վերցրել և արգելում են օգտվել գրադարանից:

Քննչական կոմիտեն թույլ է տվել «օրենքով գողեր» Շաքրո Մոլոդոյին և Իտալացուն հանդիպել

Փաստաբանները պնդում են, որ գաղութում այնպիսի պայմաններ են ստեղծված, որ վտանգի տակ են թե՛ Մուկանիանիի, թե՛ ղեկավարության հետ համագործակցող նրա հակառակորդների կյանքը: Բողոքարկմանն արդեն ընթացք է տրվել, մասնավորապես, կալանավայր են այցելել ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչներ:

Հարկ է նշել, որ սա Կրասնոյարսկում առաջին նմանատիպ դեպքը չէ՝ «օրենքով գողերի» հետ կապված: Ավելի վաղ «Ռոսբալտը» մանրամասնորեն խոսել էր «օրենքով գող» Բադրի Կոգուաշվիլու ճակատագրի մասին, ում համար դաշնային քրեակատարողական ծառայության ներկայացուցիչները փորձարկման մի ամբողջական ծրագիր էին մշակել, որի նպատակն էր կոտրել «քրեական գեներալի» կամքը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА