ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Խաչիկ Ստամբոլցյան. «Շարժման տարիներին անգամ գողերն են «գործադուլ» արել և բանտերից օգնություն ուղարկել». «Փաստ»

06.03.2018 10:23 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ
Խաչիկ Ստամբոլցյան. «Շարժման տարիներին անգամ գողերն են «գործադուլ» արել և բանտերից օգնություն ուղարկել». «Փաստ»

Նախկին ՀՀՇ–ական, հասարակական գործիչ, ֆիզիկոս Խաչիկ Ստամբոլցյանն ընդունում է, որ այսօր երկրի ու ժողովրդի վիճակը լավ չի, բայց ուրախ է, որ արդեն 30 տարի է Հայաստանն անկախ է: Ու չնայած Խորհրդային Միության մյուս նախկին հանրապետությունների նման Հայաստանն էլ լիարժեք անկախություն չունի, սակայն 88–ի շարժումը վերջին 1000 տարիների մեջ առաջին անգամ օգնեց ազատագրել մեր պատմական տարածքը և ազատվել թուրքական ներկայությունից:

Արդյոք ՀՀԿ–ի և նոր իշխանությունների միջև անդրկուլիսային պայմանավորվածություններ կա՞ն, «Փաստ»

«Եթե Արարատյան դաշտավայրի թուրքերը մինչև հիմա մնային, ապա այսօրվա տեռորիզմն ու իսլամիզմը մեզ կերած կլիներ: Այ, երբ այս բաները մարդիկ հասկանան, այն ժամանակ այլ կերպ կընդունեն անկախությունը»,– ասաց Խ. Ստամբոլցյանը:

Վերհիշելով անկախության տարիները` նա նշեց, որ առաջին շարքերում կանգնած մարդիկ այդ ժամանակ չգիտեին, թե ինչպես է «աշխատում» գործակալների համակարգը: Թե ինչու իրեն այդպես էլ թույլ չտվեցին «Ղարաբաղ» կոմիտեի անդամ դառնալ, Խ. Ստամբոլցյանը պարզել է 1992 թվականին: Այդ ժամանակ է իմացել, որ Լևոն Տեր–Պետրոսյանը մասոն է, դրսի ուժերի հետ է համագործակցում, իսկ Արա Սահակյանը, Աշոտ Մանուչարյանը, Ալեքսան Հակոբյանը կագեբեի գործակալներ են և թքած ունեն ազգային արժեքների վրա: Այս ամենն իմանալուց հետո էլ նա սկսել է հակամարտել նրանց դեմ ու դաժան հակահարված ստացել:

«Այդ ժամանակ ողջ ժողովուրդն ու մամուլը հարձակվեցին ինձ վրա, ասելով՝ փակեցիք, քանդեցիք, թալանեցիք, գողացաք: Այսինքն, իմ անունն այնպես պախարակեցին, որ ես չկարողանամ այդ ապազգային քաղաքական գործիչների հասցեին որևէ բան ասել: Հայտնի է, որ ընդհանրապես ազգային արժեհամակարգը քայքայելու համար հայրենասերներին սպանելու փոխարեն պախարակում են, քանի որ սպանելու դեպքում հերոսանում են, իսկ պախարակելիս՝ ոչնչանում: Այդ ծրագրով էլ ինձ փորձեցին ոչնչացնել, և տեսեք քանի տարի է անցել, ես ոտքով եմ քայլում, բայց միևնույն է մարդիկ ինձ ասում են՝ թալանեցիր, կերար և այլն: Ազգայնական ուժերին «Ղարաբաղ» կոմիտեի անդամները թույլ չտվեցին հասնել մինչև Գանձակ, որի հնարավորությունը մենք ունեինք, որովհետև հստակ ապազգային և հակահայկական ծրագիր էին իրականացնում»,– ասաց Խ. Ստամբոլցյանը:

Շարժման ակունքներում կանգնած գործչի կարծիքով հաղթանակները, որոնք գրանցեց Հայաստանը ոչ թե «Ղարաբաղ» կոմիտեի, այլ ժողովրդի շնորհիվ, իրականացան, իսկ հայրենասերներից շատերին ֆիզիկապես կամ բարոյապես ոչնչացրեցին, որովհետև ծրագիր էին իրականացնում:

«Օրինակ՝ անհայտ, անհասկանալի ճանապարհով ոչնչացավ Սամվել Շահմուրադյանը, չիմացանք, թե ինչպես սպանեցին Լեոնիդ Ազգալդյանին, Վոժդ Մուշեղին, ով Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում է հուղարկավորված: Պարզ երևում էր, որ նրանք թշնամու գնդակից չէին զոհվել: Ես գիտեի, որ նախկին ղեկավարները գործակալական ցանցերի անդամներ էին, բայց վատն այն է, որ ժողովուրդը դա չհասկացավ ու չընդունեց իրականությունը»,– ասաց Խ. Ստամբոլցյանը:

Կարեն Ղազարյանը որևէ առնչություն չունի զինծառայության հետ, նրա՝ ադրբեջանական տարածքում հայտնվելու հանգամանքները ճշտվում են. ՀՀ ոստիկանություն

Հասարակական գործիչը նաև նշեց, որ շարժման տարիներին իր հայտարարած հացադուլին «Ղարաբաղ» կոմիտեն կրկին դեմ է եղել, բայց Ստամբոլցյանը շարժման լիդերների ցանկությանը հակառակվելով իր գործն է արել:

«Ես մեծ դրամահավաք էի կազմակերպել, և երբ կես կամ 1 մլն ռուբլու չափ գումար էր հավաքվում, ես հայտարարում էի, թե 30 հազար ռուբլի գումար է հավաքվել: Այդ 30 հազարը մուտք էի անում Խնայբանկ, մնացածն ուղարկում էի զենք բերելու: Մինչև 1991–ի դեկտեմբերը ոչ պաշտպանության նախարար ենք ունեցել, ոչ զինկոմիսարիատ, բայց պետք էր բանակին կերակրել, հագցնել, զոհվածների ընտանիքներին աջակցել: Այդ բոլորը ես էի կազմակերպում այն փողերով, որը հացադուլի ժամանակ կոպեկ–կոպեկ հավաքվում էր: Խորհրդային Միության այլ հանրապետություններում սկսված անկախության շարժումների ժամանակ խանութներ, տներ են թալանվել, իսկ մեզ մոտ քրեական հանցագործությունների թիվը հասել էր նվազագույնի: Այդ մասին գրեցին անգամ բոլշևիկյան թերթերը: Այդ ժամանակ գրություն ստացա, որ գողերը «գործադուլ» են հայտարարել, անգամ բանտերից էին օգնություն ուղարկում շարժման համար: Մենք էլ այդ գումարներով մարդ էինք ուղարկում ու Ռուսաստանից զենք էինք բերում: Իմ այդ տարիների հացադուլը շատ հարցեր լուծեց: Այն ժամանակ մենք գրեթե սրբացած վիճակում էինք, բայց հետո, երբ բոլոր գործակալները իշխանության մեջ էին, ամեն ինչ փոխվեց»,– ասաց Խ. Ստամբոլցյանը:

Նրա կարծիքով, եթե բոլոր ղեկավարները, ինչպես պատերազմի դաշտում էր, ազգի նվիրյալներ լինեին, մենք այսօր ծաղկուն երկիր կունենայինք: Դրսի ուժերը մեզ պարտադրեցին սեփականաշնորհել ամեն ինչ և դադարեցնել բոլոր խոշոր արդյունաբերական համալիրների աշխատանքը:

«Ամենախոշոր կապիտալիստական երկրներն էլ ունեն պետական կապիտալ, և գործարանների 51%–ը պատկանում է պետությանը: Այսինքն, պետություններն ունեն իրենց մասնաբաժինը, իսկ մեզ մոտ՝ ամեն ինչ ամբողջությամբ վաճառվեց, հետո ոչնչացվեց: Ծրագրավորված ձևով երկիրը քանդվեց, իսկ դրա դեմ պայքարողներից մի մասին պաշտոն տվեցին՝ առան, մյուս մասին էլ «քշեցին» Ազգային ժողովից»,– ասաց Խ. Ստամբոլցյանը:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА