ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ապագա կառավարության առաջին «զոհը». «Ժամանակ»

06.03.2018 11:29 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ
Ապագա կառավարության առաջին «զոհը». «Ժամանակ»

. «ՀՀ կառավարությունը ԱԺ է ներկայացրել Կառավարության կառուցվածքի մասին օրենքի նախագիծը, որն ընդգրկված է այսօր սկսվելիք ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգում: Օրենքի ընդունման դեպքում Հայաստանի ապագա կառավարությունը կազմված կլինի 17 նախարարությունից՝ ներկայիս 18-ի փոխարեն:

Կարեն Կարապետյանը հրաժարվում է ՀՀԿ առաջին փոխնախագահի պաշտոնից, սակայն կուսակցությունը չի լքի

Ո՛չ, դուք սխալվում եք, Սփյուռքի նախարարությունը չի կրճատվելու, կրճատվելու է միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարությունը:

Աշխարհում ինչ միջազգային կառույց կա, Հայաստանը դրանց այլեւս ինտեգրվել վերջացրել է, իսկ բարեփոխումներ այնքան են իրականացվել, որ դրա ավելցուկ կա, եւ ոչ թե հավելյալ անհրաժեշտություն:

Մինչդեռ Սփյուռքը ամենադինամիկ եւ առաջանցիկ տեմպերով զարգացող կառույցն է, եւ եթե կառավարության կառուցվածքում բոլոր նախարարությունները ինչ-որ ժամանակ վերանան, ապա Սփյուռքինը հաստատ կմնա:

Ապրիլից մենք հրաժեշտ կտանք Վաչե Գաբրիելյանին, ինչը իսկապես անվերականգնելի կորուստ կլինի»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА