ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Մադաթովի եւ Լոռիս-Մելիքովի հետնորդները 1992 թվականին ազատագրեցին Շուշին ադրբեջանական օկուպացիայից». Է. Շարմազանով (Տեսանյութ)

06.03.2018 13:55 ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Մադաթովի եւ Լոռիս-Մելիքովի հետնորդները 1992 թվականին ազատագրեցին Շուշին ադրբեջանական օկուպացիայից». Է. Շարմազանով (Տեսանյութ)

Այս տարի լրանում է Թուրքմենչիայի պայմանագրի 190-ամյակը, այդ առթիվ այսօր Երեւանում անցկացվում է միջոցառում եւ «Պատմությունը եւ ներկան» համաժողով, որին իրենց մասնակցությունն են բերել ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, պատգամավորներ, քաղաքագետներ,  պատմաբաններ եւ այլք:
Համաժողովի ընթացքում ելույթով հանդես եկավ նաեւ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը, ով իր խոսքում մասնավորապես նշեց. «Համաժողովի հարգելի մասնակիցներ, հայ-ռուսական հարաբերություններն ունեն դարերի պատմություն:

Երեւանի քաղաքապետի թեկնածուի անուններ ՔՊ-ում դեռ չեն քննարկվել

Նույն այդ ժամանակահատվածում Ռուսական կայսրության ներկայացուցիչները հայտնի զորավար Ալեքսանդր Սուվորովի գլխավորությամբ բանակցություններ են վարել Ռուսաստանի հայոց եպիսկոպոսության հետ: Այդ բանակցությունների հիմքում դեռեւս 18-րդ դարում հայոց պետականությունը մայրաքաղաք Երեւանով վերականգնելու գաղափարն էր դրված:Ռուսաստանի պետական շահի եւ հայ ժողովրդի ազատագրական պայքարի համընկնումը հանգեցրեց նրան, որ 19-րդ դարում Կովկասում ծավալվող ռազմական գործողությունների ընթացքում հայ ժողովուրդը հիմնականում օժանդակում էր ռուսներին»,-նշեց Է. Շարմազանովը եւ հավելեց.«1828 թվականին Թուրքմենչայի պայմանագրի կնքումը, իսկ այնուհետեւ Հայկական մարզի ստեղծումը կարեւոր քայլ էին հայոց անկախ պետականության վերականգնման ճանապարհին:

Հայկական մարզն ուներ սեփական զինանշան հայկական խորհրդանիշերով՝ Արարատ լեռը Նոյյան տապանով եւ Սուրբ Էջմիածինը: Հայկական մշակույթը զարգացման նոր խթան ստացավ: Նշանավոր հայ գրող Նար-Դոսը գրել է, որ իր աշխարհայացքի ձեւավորման վրա մեծ ազդեցություն են ունեցել Տոլստոյն ու Դոստոեւսկին, իսկ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը նշել է, որ իր համար հենց Լերմոնտովն ու Պուշկինն են պոեմ գրելու ներշնչանքի աղբյուր հանդիսացել: Հայերը եւ ռուսներն ուս ուսի տված կռվում էին ռուս-թուրքական պատերազմներում թե Առաջին աշխարհամարտի, թե Հայրենական մեծ պատերազմի տարիներին: Հենց Վալերիան Մադաթովի, Միքայել Լոռիս-Մելիքովի, Հովհաննես Բաղրամյանի եւ Հովհաննես Բաբաջանյանի հետնորդները 1992 թվականին ազատագրեցին Շուշին ադրբեջանական օկուպացիայից: Այսօր հայ-ռուսական հարաբերություններն ունեն հիրավի դաշնակցային բնույթ. դրանք դինամիկ զարգանում են թե քաղաքական, թե տնտեսական, թե ռազմական, թե մշակութային ուղղություններով եւ բխում են մեր երկու երկրների ու ժողովուրդների շահերից: Արդյունավետ աշխատանք եմ մաղթում համաժողովի բոլոր մասնակիցներին,-ելույթը եզրափակեց Շարմազանովը:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА