ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կառավարությունում կքննարկվի դեղատոմսով դեղեր բաց թողնելու որոշումը ժամանակավորապես կասեցնելու հարցը

06.03.2018 14:17 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Կառավարությունում կքննարկվի դեղատոմսով դեղեր բաց թողնելու որոշումը ժամանակավորապես կասեցնելու հարցը

ՀՀ կառավարությունն այսօրվա` մարտի 6-ի նիստում կքննարկի դեղատոմսով դեղեր բաց թողնելու որոշումը ժամանակավորապես կասեցնելու հարցը:

Որոշման նախագծում ասվում է. «Կասեցնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի «Դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ էլեկտրոնային եղանակով) կարգը, ինչպես նաև դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 14-ի N 759 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1402-Ն որոշման գործողությունը` մինչև 2018 թվականի հոկտեմբերի 1-ը, իսկ ներարկման համար նախատեսված դեղերի մասով` մինչև 2018 թվականի հուլիսի 1-ը, բացառությամբ` թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող և անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող և հակավարակային (hակաբակտերիային դեղեր, hակասնկային դեղեր, hակամիկոբակտերիային դեղեր, hակավիրուսային դեղեր, իմունային շիճուկներ և իմունոգլոբուլիններ, պատվաստանյութեր) դեղերի:

ՊՆ-ում չարաշահումների այս պատմությունը բացահայտվել է 2017-ին, որին անգամ խառնվել է Սերժ Սարգսյանը. «Ժողովուրդ»

 2. Սահմանել, որ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը բժշկի կողմից գրված դեղատոմսը գործում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի «Դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ էլեկտրոնային եղանակով) կարգը, ինչպես նաև դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 14-ի N 759 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1402-Ն որոշմամբ սահմանված կարգով»:


Նախարարը հավաստիացրել էր, որ դեղերը դեղատոմսով բաց թողնելու գործընթացը քննարկվել է մասնագետների հետ, իսկ հասարակության լայն շրջանակների հետ քննարկումը կատարվում է համապատասխան կայքում հրապարակումից հետո:

«Արդեն իսկ կարգավորված կյանքի ցանկացած փոփոխության ընթացքը առաջացնում է համապատասխան դիսկոմֆորտ, իսկ ցանկացած դիկսոմֆորտ առաջացնում է առաջին հերթին դժգոհություն, իսկ երբ մարդ տեսնում է, որ դրանից հետո գալիս են դրական փոփոխություններ՝ գոհունակություն: Մենք այսօր ունենք փոփոխությունների առաջին էտապի հակազդեցության հետ, ես համոզված եմ, որ կլինի երկրորդ՝ ավելի դրական էտապը ... Մենք չենք կանխատեսում, որ դեղերը ինչ-որ չափով թանկանալու են, եթե դեղերը էժանացել էին այն դեղերի հաշվին, որոնք պետք չէին բնակչությանը, բայց ուղղակի վաճառվում էին, մենք խոչընդոտում ենք հենց այդ գործընթացը, որ բնակչությանը չվաճառվեն այն դեղերը, որոնք իրենց պետք չեն»,-ասել էր նախարարը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА