ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՄՆ-Ն ՍԿՍԵԼ Է ԻՐ ԾՐԱԳՐԵՐԸ ՎԵՐԱՓՈԽԵԼ՝ ՊՈՒՏԻՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԵԼՆԵԼՈՎ

06.03.2018 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԱՄՆ-Ն ՍԿՍԵԼ Է ԻՐ ԾՐԱԳՐԵՐԸ ՎԵՐԱՓՈԽԵԼ՝ ՊՈՒՏԻՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԵԼՆԵԼՈՎ

Նոր զինատեսակների մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտնի հայտարարությունը, ինչպես եւ սպասվում էր, հսկայական արձագանք առաջ բերեց ողջ աշխարհով մեկ: Եվ դա հասկանալի է. նման զինատեսակները ոչ միայն ի զորու են հիմքից փոխել համաշխարհային ռազմական, այլ, դրանով հանդերձ, նաեւ քաղաքական բալանսը:

Երբեք մի՛ ասա «երբեք». Քիմ Քարդաշյանը չի բացառել ԱՄՆ նախագահ դառնալու հավանականությունը (տեսանյութ)

 

ՆՈՐ ՀՐԹԻՌԱՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԲԱԼԱՆՍ

Այսպիսով, պատահական չէին արձագանքները, որոնք ՌԴ նախագահի հայտարարությունը համարում էին պատմական նշանակության: Այլ բան, որ ոչ քիչ թվով աղբյուրներ շտապեցին կասկածի տակ առնել Վ.Պուտինի ասածը: Սակայն նման տեսակետը հնչեցնողները զգուշավոր էին` թերեւս հաշվի առնելով հետեւյալ մի քանի հանգամանքները: Հիպերձայնային, այն էլ՝ հիպերձայնի ստորին շեմից ¥գերձայնային է համարվում ձայնի արագությունը մինչեւ 5 անգամ գերազանցող արագությունները, իսկ հիպերձայնային՝ 5-ից ավել¤ նկատելիորեն այն կողմ՝ ձայնը 10-20 անգամ գերազանցող հրթիռներն այն տեխնոլոգիաները չեն, որ հնարավոր լինի թաքցնել: Դրանք ստեղծման փուլում քանիցս պետք է փորձարկել, որի հետքերը տեխնոլոգիական գերզարգացած երկրները հաստատ պետք է որ ֆիքսած լինեին: Եվ հենց դա հաստատեց ամերիկյան Պետդեպարտամենտը՝ ուղղակիորեն խոստովանելով. «Նախագահ Պուտինը հաստատել է այն, ինչի մասին ԱՄՆ-ի կառավարությունը վաղուց տեղյակ էր»: Այսինքն, ՌԴ նախագահի գլխավոր հասցեատերը՝ ԱՄՆ-ն, այդ տեխնոլոգիաների առկայությանը չի կասկածում: Եվ սրանից հետո կասկածների մասին խոսակցությունները հիմնականում դադարեցին:

Այսպիսով, ի՞նչ նոր իրավիճակ է խոստանում Պուտինի հայտարարությունը: Ավելի քան 10 տարի ԱՄՆ-ը, մի կողմ թողնելով սովորական սպառազինությունների արդիականացումը, հիմնականում կենտրոնացած էր Ռուսաստանը շրջապատող հակահրթիռային պաշտպանության համակարգի ¥ՀՀՊ¤ ստեղծման վրա: Իմաստը հետեւյալն է. եթե ռուսական հրթիռները զրկվեին թիրախին հասնելու հնարավորությունից, Ռուսաստանը, անկախ ցամաքային ուժերից, ռազմաքաղաքական բոլոր ձեռքբերումներից, հայտնվում էր ամեն պահի ոչնչացման ենթակա վիճակում՝ մեխանիկորեն վերածվելով վաշինգտոնյան մարիոնետի: Բայց եթե ռուսներն ունեն ձայնը 10 եւ 20 անգամ գերազանցող հրթիռներ, ՌԴ-ն շրջապատող ամերիկյան ՀՀՊ-ն, այսինքն՝ դրա վրա ծախսած հսկայական փողերը, եւ ամենակարեւորը՝ Մոսկվային ծնկի բերելու այդ երկարամյա ռազմավարությունը դառնում է անիմաստ: Հաջորդը, հիպերձայնային հրթիռների պարագայում ոչնչացման ենթակա թիրախի է վերածվում նաեւ ամերիկյան հիմնական ռազմական հպարտությունը՝ նավատորմը: Նման իրավիճակում ԱՄՆ-ի անվտանգության վերջին երաշխիք է դառնում միջուկային հրթիռների համակարգը, որն ի զորու է փոխադարձ ոչնչացման սկզբունքն ապահովել: Բայց. Վ.Պուտինը հպանցիկ խոսեց նաեւ լազերային տեխնիկայի առկայության մասին, իսկ այդ տեխնոլոգիան, ինչպես վաղուցվանից էին փորձագետները խոսում, կարող է հակահրթիռային պաշտպանության դերում գործել: Խոսվում է նաեւ, որ տիեզերական տարածքներում բալիստիկ հրթիռների խոցման հնարավորություն ունի նաեւ ստեղծման փուլում գտնվող C-500 համակարգերը: Վերջապես, որոշ աղբյուրներ արդեն իսկ ակնարկում են, որ ռուս մասնագետները գործնականում ավարտում են աշխատանքները նույն հիպերձայնային սկզբունքով գործող եւ մեծ մանեւրականություն ունեցող այլ ՀՀՊ համակարգերի ստեղծման ուղղությամբ: Եվ եթե այս ողջ համալիրը գործի, ապա այն ի զորու է մեծապես չեզոքացնել նաեւ ամերիկյան միջուկային հրթիռային զինանոցը: Արդյունքում, ռուս ամերիկյան միջուկահրթիռային եւ ողջ ռազմական բալանսը եթե անգամ էապես չի թեքվել Մոսկվայի կողմը, ապա առնվազն երկարաժամկետ կտրվածքով հավասարակշռությունը կպահպանի:

ԱՄՆ նախագահն ու նրա տիկինը Անգլիայի թագուհու հյուրերն են լինելու

 

ՀԻՊԵՐՁԱՅՆԱՅԻՆ ՀՐԹԻՌՆԵՐԸ ՀԱՐՎԱԾՈՒՄ ԵՆ ՆԱԵՎ ԴՈԼԱՐԻՆ

Այս նոր իրողությունից ելնելով՝ ի՞նչ քայլեր են պետք սպասել ԱՄՆ-ից: Իհարկե, Վաշինգտոնն առաջին քայլով կմտածի առնվազն համարժեք հրթիռային տեխնոլոգիաների մշակման, ավելի ճիշտ՝ մշակումն արագացնելու մասին, քանի որ հիպերձայնի ուղղությամբ աշխատանքները նոր չէ, որ իրականացնում էին եւ ոչ միայն ԱՄՆ-ում: Սակայն դրան հասնելու համար նախ՝ ժամանակ է պետք, ապա՝ հսկայական հավելյալ ներդրումներ: Ընդ որում, մոտ 21 տրիլիոն դոլարի հասնող պետական պարտքի պարագայում այդ ներդրումներն անգամ ԱՄՆ-ի համար լուրջ խնդիր են: Առավել եւս, եթե հետեւյալ հանգամանքը հաշվի առնենք: Ռուսական հիպերձայնային հրթիռներն առաջին հերթին հարված էին ամերիկյան համաշխարհային ռազմական հեգեմոնիայի բուն գաղափարին: Իսկ դա նշանակում է նաեւ ծանր հարված ԱՄՆ-ի գլոբալ քաղաքական, տնտեսական հեղինակությանը եւ, ի վերջո, դոլարի հեգեմոնիային. թերեւս պատահական չէր, որ, օրինակ Իրանը հայտարարեց, որ օրենքի ուժով արտաքին առեւտրում հրաժարվում է դոլարի օգտագործումից: Գումարած դրան, եթե Վաշինգտոնը հույսեր ուներ, որ Ռուսաստանը շրջապատող ՀՀՊ համակարգի միջոցով վաղը-մյուս օրը կվերականգնի կորցրած քաղաքական դիրքերն աշխարհի թեժ կետերում, ապա այդ հույսերն էլ են չեզոքանում: Այս պարագայում ի՞նչ ընթացք կունենա ամերիկյան ոչ միայն հրթիռային, այլ գրեթե բոլոր զինատեսակների արդիականացման ծրագիրը, ի՞նչ ժամկետներում պահանջվող ներդրումներ կարվեն, ժամանակը ցույց կտա: Նաեւ հաշվի առնելով, որ նպատակը դեռ Մոսկվայի հետ բալանսը վերականգնելն է: Ընդ որում, նկատի ունենալով, որ մինչ կվերականգնեն՝ Մոսկվան, ինչպես նաեւ Վ.Պուտինն իր ելույթում ակնարկեց, էլ ավելի առաջ կգնա: Այսպիսով, ռազմական բալանսի մասին մտածելով հանդերձ, Վաշինգտոնը նաեւ այս պահին իր քայլերը պետք է որոշի: Պուտինի հայտարարությունից հետո ամերիկյան վերին ատյանները փորձեցին տեսք ընդունել, թե ոչինչ էլ չի պատահել, իրենք դրության տերն են: Ընդ որում, նման զգացողություն էր առաջացնում մինչեւ իսկ Թրամփի որոշումը՝ հետաձգել հակառուսական պատժամիջոցները: Բայց փաստը, որ հայտարարությունից արդեն ժամեր անց նույն Թրամփը սկսեց ակտիվ քննարկումներ անցկացնել դաշնակիցների հետ, այդ թվում՝ կանցլերի պաշտոնակատար Մերկելի, երեկ էլ՝ Նեթանյահուի, արդեն իսկ ակնարկ է, որ Սպիտակ տունը իրոք լրջորեն մտահոգված է: Բայց նաեւ դեռ պետք է այս նոր իրավիճակը հասցնի մարսել՝ գործնական քայլեր կատարելու համար:

Թուրքիայի նախագահի աթոռին կրկին հավակնում է Էրդողանը (Տեսանյութ)

 

ԻՆԴԻԿԱՏՈՐԸ ՆՈՐԻՑ ՍԻՐԻԱՆ Է

Այսպիսով, դեռ սպասել է պետք՝ ԱՄՆ-ի վերջնական ռեակցիան տեսնելու համար: Բայց, թերեւս, չենք սխալվի ենթադրելով, որ այդ ռեակցիան նախ տեսանելի կդառնա ներկայիս թեժ կետերում, եւ առաջին հերթին՝ Սիրիայում:

Ի դեպ, ինչո՞ւ Վ.Պուտինը հենց այս պահին խոսեց նոր զինատեսակների մասին: Որոշ աղբյուրներ դա կապում են ռուսական նախագահական ընտրությունների հետ, հաշվի առնելով, որ այս հայտարարությունը որոշակիորեն բարձրացրեց նրա վարկանիշը: Բայց ընդգծենք, ոչ թռիչքային, հաշվի առնելով, որ Պուտինի վարկանիշն առանց այդ էլ միանգամայն բավարար էր՝ հաղթանակի հարցում անգամ չնչին կասկած չունենալու համար: Այսինքն, հազիվ թե նա հավելյալ մի 5 տոկոսի համար պետական ստրատեգիան բացեր: Բայց փոխարենը, մինչ այս բացահայտումը, ծայրահեղ սուր իրավիճակ էր ստեղծվել Սիրիայում: Հիշեցնենք, արդեն բանը հասել էր նախ՝ ամերիկյան, ապա, որպես պատասխան, ռուսների կողմից միմյանց նկատմամբ փոխադարձ ավիացիոն հարվածներին: Եվ սպասելիքներն այն ուղղությամբ էին, որ այդ բախումները կարող էին միայն սրվել, հաշվի առնելով, որ սիրիական բանակը սկսել է ազատագրել այն տարածքները, որոնք վերահսկվում են ամերիկյան հովանավորյալների կողմից: Այդ թվում, մայրաքաղաք Դամասկոսի հարեւանությամբ գտնվող Արեւելյան Գուտայի գոտին, որից հետո հասնելու է նաեւ քրդերի վերահսկած տարածքների հերթը: Դա արգելակելու համար Վաշինգտոնը հերթական անգամ շրջանառության մեջ էր դնում Ասադի կողմից քիմիական զենք օգտագործելու ծեծված թեման, եւ անգամ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ակնարկեց, որ այդ կերպ ամերիկացիները կարող են անցնել սիրիական պաշտոնական ուժերի նկատմամբ զանգվածային հարվածների, որը նույնպես ռուս-ամերիկյան ուղղակի բախումների լուրջ վտանգ էր ստեղծում:

Այսպիսով, շատ նման է նրան, որ Պուտինի հայտարարության հիմնական նպատակը ամերիկացիներին նման բախումների հնարավոր հետեւանքները ցույց տալու միջոցով՝ այդ բախումը կանխելն էր: Այսինքն, որ սիրիական բանակը կշարունակի իր երկիրն ազատագրել, ռուսական ուժերը նույն օժանդակությունը կտրամադրեն, եւ եթե Վաշինգտոնը ցանկանում է ուժային միջոցներով դա կանխել, իր որոշելիք հարցն է: Միայն թե` հաշվի առնելով նոր ռազմական իրողությունները: Ի դեպ, նկատենք նաեւ, որ իր հայտարարության մեջ ՌԴ նախագահը նաեւ ընդգծեց, որ նորագույն զինատեսակների որոշ տեսակներ, այդ թվում՝ ձայնից 10 անգամ արագ թռչող եւ մանեւրականություն ունեցող «Դաշույն» հրթիռներն արդեն իսկ զորքերում են: Ավելի կոնկրետ՝ Հարավային ռազմական օկրուգում, որի պատասխանատվության գոտում է Սեւ ծովն ու ողջ հարավային ուղղությունը, այդ թվում՝ միջերկրածովյան եւ սիրիական ուղղությունները:

«Մինչև հիմա քո համալսարանի դիպլոմը տեսնող չի եղել». Թուրքիայի նախագահի թեկնածուն՝ Էրդողանին

Նկատենք նաեւ, որ Պուտինի հայտարարությունից հետո, այս վերջին օրերին Արեւելյան Գուտայի ազատագրումը կտրուկ ակտիվացել է. տարածքի մոտ 40 տոկոսը սիրիական բանակի ձեռքին է: Վաշինգտոնից, իհարկե, դեռ տրտնջոցներ լսվում են, սակայն Ասադին քիմիական զենքի կիրառման պաշտոնական մեղադրանքներ, դրանից սպասվող հիշատակված հետեւանքներով հանդերձ, դեռ չկան: Մի խոսքով, այն տպավորությունն է, որ ԱՄՆ-ն արդեն իսկ սկսել է իր ծրագրերը վերափոխել՝ Պուտինի հայտարարությունից ելնելով: Եվ եթե այդպես էլ շարունակվի, ապա առաջիկայում շատ ավելի խորքային նման վերափոխումներ կտեսնենք: Եվ վերջում չմոռանանք, որ ՌԴ Հարավային ռազմական օկրուգի ֆունկցիաներից է թուրքական ուղղությունն ու Հայաստանի անվտանգությունը: Այսինքն, այդ օկրուգի «Դաշույն»-ներին Անկարան եւս պետք է որ ամենայն ուշադրությամբ վերաբերվի: Եվ պատահակա՞ն էր, որ այդ տեղեկատվության ի հայտ գալուն զուգահեռ, Հայաստանը վերջնականապես հրաժարվեց հայ-թուրքական արձանագրություններից: Այսինքն, եթե Անկարան ցանկանա դրան վերադառնալ, ապա արդեն նոր պայմաններ կլինեն: Ու երբ ռուսական ուղղությունը սկսում է Անկարայի համար էլ ավելի կարեւորվել, թերեւս, ապա Հայաստանի սահմանի հարցը հազիվ թե երկար ժամանակով կարողանա անտեսել:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА