ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԵԼՔ»-ում որոշում չունեն

06.03.2018 19:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«ԵԼՔ»-ում որոշում չունեն

ԱԺ «Ելք» խմբակցությունում այդպես էլ որոշում չեն կայացրել, թե վարչապետի առաջիկա ընտրություններից օգտվելով` անցնելու են փողոցային պայքարի՞, թե՞ շարունակելու են մնալ ԱԺ ամբիոնից կառչած ընդդիմություն: «Ելք» խմբակցության ղեկավար ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ, երեկ Ազգային ժողովում կայացած ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով վերոնշյալին, ասաց, որ իրենք այս հարցում դեռ որոշում չունեն:

Որքանով է նվազել Հայաստանի պետական պարտքը Նիկոլ Փաշինյանի կառավարության օրոք․ «ժողովուրդ»

Մեր որեւէ հնարավոր գործողություն, կարող է հիմնված լինել բացառապես ժողովրդի կամարտահայտության վրա: Եթե որեւէ պարագայում ընտրություներում, ընտրություններից դուրս` ապրիլին, մայիսին կամ երբեւէ կլինի ժողովրդի կամարտահայտություն, այդ պարագայում շատ կարճ ժամանակ է պետք` այն իրականություն դարձնելու համար: Իսկ եթե չլինի ժողովրդի կամարտահայտություն, իշխանափոխությունը կլինի անհնար: Ես կարծում եմ` այս շաբաթվա ընթացքում բոլոր հարցերի պատասխանները պետք է տրվեն:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА