ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հարաբերությունները լարված են, բայց ոչ այն աստիճանի, որ 2 պետությունները «միմյանցից մայրաքաղաքներ խլեն»

06.03.2018 15:11 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հարաբերությունները լարված են, բայց ոչ այն աստիճանի, որ 2 պետությունները «միմյանցից մայրաքաղաքներ խլեն»

«ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմական անվտանգության հիմնական սպառնալիքները» թեմայով տեսակամուրջի ժամանակ ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը հայտարարել է, որ կազմակերպությունն Արցախին ռազմական օգնություն չի ցուցաբերի, քանի որ վերջինը ՀԱՊԿ անդամ չէ:

Եթե ապացուցվի, որ հնչեցված մեղադրանքները ճիշտ են, դա ինձ համար անձնական ողբերգություն կլինի. Ա. Աշոտյան

Նրա խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները լարված են, սակայն ոչ այն աստիճանի, որ 2 պետությունները «միմյանցից մայրաքաղաքներ խլեն»:

Սիդորովը հիշեցրել է, որ ՀԱՊԿ-ը համաձայնագիր է ստորագրել Հայաստանի հետ, ուստի նրա առաջ ունի պարտավորություններ։ «Հայաստանի քաղաքացիները պետք է վստահ լինեն, որ սպառնալիքի պարագայում ՀԱՊԿ-ը նրանց վտանգի մեջ չի թողի»,- ասել է նա:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА