ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Գյումրին ներառվել է ռուս զբոսաշրջիկների համար լավագույն 5 ուղղությունների ցանկում. «Аргументы и Факты»

06.03.2018 15:24 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Գյումրին ներառվել է ռուս զբոսաշրջիկների համար լավագույն 5 ուղղությունների ցանկում. «Аргументы и Факты»

Հայկական Գյումրի քաղաքը ներառվել է ռուսական «Аргументы и Факты» պարբերականի կազմած այն քաղաքների ցանկում, որտեղ զբոսաշրջիկները կարող են մեկնել մայիսյան տոներին՝ անցկացնելով մատչելի, սակայն հետաքրքիր հանգիստ: 

«Կոկորդս ցավում է երջանկության հուզմունքից». դերասան Դավիթ Գրիգորյանը հայր է դարձել

«Գյումրիի՝ այցելության համար պարտադիր վայրերից կառանձնացնեմ հայկական համեղ ուտելիքներով քաղաքային շուկան, Ազատության հրապարակը, «Ռոսիա» թաղամասի Ռիժկովի անվան պուրակում գտնվող վերնիսաժը, խաչքարերի ծառուղին, ինչպես նաև Թատերական հրապարակը՝ հայտնի գյումրեցի, սիրված դերասան Ֆրունզե (Մհեր) Մկրտչյանին նվիրված յուրահատուկ արձանով»,-նշում է լրագրողը:
Նա նաև խորհուրդ է տալիս Հայաստանում երկար մնալու դեպքում անպայման այցելել Սևանալիճ ու համտեսել այնտեղի սիգը: 

Գյումրիից բացի, պարբերականի կազմած  քաղաքների ցանկում են ներառվել նաև Մինսկը, Քիշնևը, Քյոլնն ու Վիլնյուսը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА