ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Արդեն ընդդիմությունն է առաջադրում Սերժ Սարգսյանին` որպես վարչապետի թեկնածու»

06.03.2018 20:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Արդեն ընդդիմությունն է առաջադրում Սերժ Սարգսյանին` որպես վարչապետի թեկնածու»

Հայաստանի Հանրապետությունն արդեն 6-րդ օրն է, ինչ նորընտիր նախագահ ունի` ի դեմս Արմեն Սարգսյանի: Սակայն ներքաղաքական ինտրիգը սրանով բոլորովին էլ չավարտվեց, հիմա հերթը ՀՀ վարչապետի թեկնածուների առաջադրմանն ու ընտրությանն է, որն էլ, ըստ էության, կստանձնի երկրի կառավարման ղեկը: Սակայն, թեկնածու առաջադրելու հետ կապված, առ այսօր անգամ իշխող Հանրապետական կուսակցությունում քննարկում դեռ չի ծավալվել, ինչի մասին նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ:

Արմեն Գևորգյանի մեղադրանքը փոխվել է, լրացվել է. Նոր մանրամասներ

– Երբ կկազմակերպենք քննարկում, այդ ժամանակ էլ անունը հայտնի կլինի, եւ կներկայացնենք կանոնակարգ-օրենքին համապատասխան օրերի ընթացքում: Ասեմ, որ Սերժ Սարգսյանը միանձնյա չէ այդ որոշումը կայացնելու, այլ այդ որոշումը պետք է կայացնի թիմը: Յուրաքանչյուր անհատ, քաղաքական գործիչ կարող է ունենալ իր կարծիքը եւ միանձնյա անել հայտարարությոններ, բայց կրկնում եմ`  որոշումը կայացնելու է քաղաքական ուժը:

– Պարոն Բաղդասարյան, ընդդիմությունը գրեթե համոզված է, որ առաջադրելու եք հենց ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Ավելին` պնդում են, թե ընտրության օրվա հետ կապված փոփոփոխությունը հենց այս փաստով էր պայմանավորված:

– Մենք կանոնակարգի կամ օրենսդրության որեւէ խախտում թույլ չենք տվել: Եվ եթե ինչ-որ նմանատիպ խնդիր կլինի, կարող են այդ հարցը բարձրացնել եւ ստանալ դրա բացատրությունները: ՀՀ վարչապետի ընտրության օրը կնշանակվի կանոնակարգին համապատասխան, եւ որեւէ խախտում որեւէ մեկն իրեն թույլ չի տա: Մեզ համար այդքան էլ կարեւոր չէ, թե վարչապետի ընտրությունը որ օրը կնշանակենք: Իսկ եթե ընդդիմությունը համոզված է, սա նշանակում է, որ արդեն իրենք են առաջադրում Սերժ Սարգսյանին` որպես վարչապետի թեկնածու: Մենք նման որոշում չունենք: Եթե իրենք կառաջարկեն, մենք կքննարկենք այդ հարցը:

– Եթե նախկինում ՀՀ վարչապետի թեկնածուն կարող էր առաջադրվել մինչեւ ապրիլի 16-ը, եւ ընտրությունը տեղի պետք է ունենար մայիսի 2-ին, ապա վերջին փոփոխությամբ` հենց հաջորդ օրը` ապրիլի 17-ին է հատուկ նիստում ընտրվելու վարչապետը: Հենց սա է անհանգստության տեղիք տվել որոշ ընդդիմադիրների...

– Այդ փոփոխությունը կատարվել է Ազգային ժողովով, եւ նման հարց չի բարձրացվել, ու դա որեւէ էական նշանակություն չունի: Կգա ժամանակը, եւ կտեսնեք, որ որեւէ ինտրիգային խնդիրներ չկան: Ամեն ինչ կատարվում է Սահմանադրության եւ կանոնակարգ օրենքին համապատասխան:

– Դուք անընդհատ նշում եք, որ Հանրապետականում ՀՀ վարչապետի թեկնածուի վերաբերյալ որոշում չկա: Հնարավո՞ր է, որ ՀՀԿ-ն անակնկալի բերի հանրությանը:

– Անակնկալների մի՛ սպասեք: Այո, մենք որոշում դեռ չունենք, բայց քաղաքականության մեջ էլ ոչինչ չի բացառվում: Ամեն օր քաղաքական զարգացումներին համապատասխան փոփոխություններ են տեղի ունենում: Մի քիչ համբերեք, կքննարկենք եւ այդ ամենի մասին կտեղեկացնենք:

– Ընդդիմությունը երբեմն-երբեմն «սպառնում է», որ եթե իր սրտով չեղավ նոր վարչապետը, անցնելու է փողոցային պայքարի: Ի՞նչ կասեք այս մասին:

Այսօր խորհրդարան անցած երեք ուժերը` չեմ կարծում, որ կարող են ուժեղ խորհրդարան ստեղծել. ԱՀ ԱԺ փոխնախագահ

– Դուք կարող եք հետեւել վերջին տարիների, վերջին ամիսների ընթացքում ընդդիմության կազմակերպած ցույցերին եւ դրանից հետեւություններ անել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА