ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Դուք կառավարության նիստերում բովանդակային քննարկում տեսնո՞ւմ եք, ես չեմ տեսնում. Նախարար

06.03.2018 15:41 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Դուք կառավարության նիստերում բովանդակային քննարկում տեսնո՞ւմ եք, ես չեմ տեսնում. Նախարար

Երբ օրենքով նախատեսում ենք, որ առանց վարչապետի թույլտվության նախարարները չեն կարող տեղեկատվություն հրապարակել կառավարությունում քննարկված հարցի ընթացքի վերաբերյալ, դրանով նախարարներին զրկում ենք ինքնուրույնությունից եւ դարձնում վարչապետի զինվորիկներ: Այս մասին, այսօր՝ մարտի 6-ին, ԱԺ արտահերթ նիստում, «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրինագծի քննարկման ժամանակ նշել է «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը:

Անարդար եք, Մանվելը պետք է պատժվեր ամենավերջում». Կարեն Գրիգորյանի կինը՝ վարչապետին. «Ժամանակ»

«Պատկերացրեք, օրինակ ԿԳ նախարարին հարցնեն բարձրագույն կրթության օրենքի մասին, ասի չեմ կարող մեկնաբանել, քանի որ չունեմ վարչապետի թույլտվությունը»,-ասաց նա՝ նաեւ հարցնելով, թե ինչպես է ստացվում, որ կոլեգիալ ենթակայությունից հանում ենք այնպիսի կառույցներ, ինչպիսիք  են ԱԱԾ-ն ու ոստիկանությունը եւ դնում մեկ անձի՝ վարչապետի ենթակայության տակ:

Ի պատասխան օրինագիծը ներկայացնող Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նշեց. «Նախ ոչ բոլոր կոլեգիալ մարմիններն են դառնում վարչապետին ենթակա, դա արվում է նրա համար, որ լինի ընդգծված, քաղաքական պատասխանատվություն այդ մարմնի գործունեության համար; Քաղաքականությունը պետք է տարվի այն ուղղությամբ, որ բացառությամբ տեսչությունների, ի վերջո, բոլորը ենթակա լինեն այս կամ այն անձի անհատական պատասխանատվությանը: Երբ խոսում ենք պատասխանատվությունից, խոսել սուպերվարչապետության մասին, սխալ է: Խոսքը վերաբերում է ընդհակառակը՝ շատ մեծ պատասխանատվության մասին»:

Նախարարը նաեւ նկատեց, որ կան երկրներ, որտեղ անգամ օրենսդրորեն ամրագրվել է, որ նախարարների բանավոր կամ գրավոր կոմունիկացիան եւս չի կարող հրապարակվել. «Ամենավառ օրինակը Միացյալ Թագավորության փորձն է, որտեղ գրված է, որ կառավարությունը չի կարող արդյունավետ գործել, եթե չպահպանվեն հետեւյալ սկզբունքները եւ սեւը սպիտակի վրա դա ուղղակի ամրագրված է»:

Անդրադառնալով կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու խնդրին, Դավիթ Հարությունյանն ասաց. «Դուք մեր կառավարության նիստերում որեւէ հետաքրքիր բովանդակային քննարկում տեսնո՞ւմ եք: Ես անկեղծորեն չեմ տեսնում, մենք բոլոր բովանդակային քննարկումները, մեր բախումները հանում ենք դուրս: Մի պահ պատկերացրեք, որ ձեր խմբակցության նիստերի ժամանակ լինեն տեսախցիկներ, հանկարծ մի սխալ բան չանեք, ուրիշ բան չպլանավորեք: Պատկերացնում եք, թե ինչի կվերածվեն ձեր նիստերը: Վստահ եմ, որ հիմա շատ բովանդակային են, լինում են բախումներ, տեսակետներ: Բայց եթե տեսախցիկի տակ հայտնվեք, վստահեցնում եմ ձեզ, կլինեք ավելի սահմանափակված: Ընդ որում, մենք դեռ խոսում ենք քաղաքական գործիչների մասին, իսկ գործադիր իշխանության դեպքում դա կլինի նույն նիստը, ինչ այսօր կառավարության նիստը, երբ հարցը զեկուցվում է եւ որեւէ մեկը 99 տոկոս դեպքերում որեւէ մեկը այլ կարծիք չի արտահայտում»:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА