ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Խոստացել են` առաջինը «Հեղնար աղբյուրից» ես եմ ջուր խմելու»

06.03.2018 21:45 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Խոստացել են` առաջինը «Հեղնար աղբյուրից» ես եմ ջուր խմելու»

1970 թվականին կինոռեժիսոր Արման Մանարյանի նկարահանած «Հեղնար աղբյուր» ֆիլմը, որն ըստ ֆիլմի գլխավոր օպերատոր Լեւոն Աթոյանցի` «Հայֆիլմի» նկարահանած միակ ազգային ֆիլմն է, 48 տարի անց կրկին հետաքրքրեց հանրությանը: «Հայֆիլմի» վերածնունդ նախաձեռնությունը վահրամաբերդցիների հետ միասին, որտեղ նկարահանվել են ֆիլմի դրվագները, որոշել են բարեկարգել ու պատմական վայրը դարձնել թանգարան բաց երկնքի տակ:

«Թող ոչ մի զոհ չպահանջվի՝ ինձնից բացի» (Պրեմիերա)

 

ԻՆՉՈՒ ՀԻՇԵՑԻՆ «ՀԵՂՆԱՐ ԱՂԲՅՈՒՐԸ»

Իրականում, Գյումրիի Վահրամաբերդ գյուղի «Հեղնար աղբյուր» պատմական վայրի վերականգնման մասին մտահաղացումն առաջացել է բնիկ վահրամաբերդցիներից մեկի մոտ, որը, հերթական անգամ դիտելով ֆիլմը, ոգեւորվել ու հետաքրքրվել է` իրականում այդ աղբյուրն այնտեղ գոյություն ունի՞, թե` ոչ: Երբ հայտնաբերում է, որ աղբյուրը հուշերի գրկում է ու նշույլ անգամ չկա, որոշում է համագործակցել «Հայֆիլմի» վերածննունդ նախաձեռնության հետ: Այդ մասին «Իրավունքին» պատմեց ռեժիսոր, «Հայֆիլմ» վերածննդի նախաձեռնության հեղինակ ՀԱՅԿ ԲԱԲԱՅԱՆՆ ու վստահեցրեց. «Անմիջապես անցանք քայլերի` միասին գնացինք Վահրամաբերդ գյուղ, «Հեղնար աղբյուրի» նկարահանման տարածք ու որոշեցինք` վերակենդանացնել «Հեղնար աղբյուր» կոչվող պատմական տարածքն իր հուշաքարով»:

Հայկն ասում է, որ հետաքրքիր պլաններ կան ու հավելում. «Մարդիկ պատրաստ են ֆինանսապես աջակցել, իսկ բարոյական աջակցություն մենք ստանում ենք ամբողջ Վահրամաբերդի գյուղացիներից ու պաշտոնյաներից: «Հայֆիլմ» վերածննդի նախաձեռնությունն իմ գլխավորությամբ, մարդկանց այնպես է ոգեւորում, կլինի մեծահարուստ, բիզնեսմեն, թե պաշտոնյա, որ մարդիկ պատրաստ են թե՛ ֆինանսապես, թե՛ բարոյապես, եւ թե՛ իրենց ռեսուրսներն ամբողջությամբ տրամադրել, որպեսզի այդ տարածքը բարեկարգվի»,- ասաց Հայկն ու վստահեցրեց, որ ամենաշատը 4 ամսում տարածքը պատրաստ կլինի ու կհանձնեն պատմությանը:

Մեկնարկում է խորովածի 10-րդ Համահայկական փառատոնը

 

«ՓՆՏՐՈՒՄ ԵՆՔ «ՀԵՂՆԱՐ ԱՂԲՅՈՒՐԻ» ՀԻՆ ՔԱՐԸ»

Իսկ տարածքը, Հայկի փոխանցմամբ, ամայի է, ոչինչ չի մնացել. «Ո՛չ աղբյուրը կա, ո՛չ հետքերը, ո՛չ մասունքները... ոչինչ չկա: Հիմա փնտրում ենք հայտնի աղբյուրի հին քարը, եթե նույնիսկ չգտնենք, նույն քարից` ռետրո ոճով, կպատրաստենք եւ կտեղադրենք այնտեղ: Ամեն դեպքում, փորձելու ենք հայտնի աղբյուրը վերականգնել ու նույն կարգավիճակով հանձնել, ինչպիսին եղել է ֆիլմի նկարահանման ժամանակ: Երբ ամեն ինչ ավարտենք ու պատմական աղբյուրից կրկին ջուրը հոսի, առաջինը հոսող ջրից կխմի 88-ամյա լեգենդար օպերատոր Լեւոն Աթոյանցը, որը «Հեղնար աղբյուր» ֆիլմի գլխավոր օպերատորն է: Հետո նրան կհաջորդեն Հակոբ Ազիզյանը` Երանոսի դերակատարը, Գուժ Մանուկյանը` ծերունի Վարոսի դերակատարը եւ բոլոր այն մարդիկ, ովքեր կապ են ունեցել ֆիլմի հետ եւ փառք Աստծո ողջ են: Նրանք բոլորն էլ միասին վարպետ Մկրտիչի սեղանից գինի են խմելու, մի խոսքով` այդ օրը դառնալու է տոն, իսկ միջոցառմանն էլ հրավիրելու ենք այն մարդկանց, ովքեր սիրում են հայկական կինոն»,- պատմեց Հայկն ու վստահեցրեց, որ «Հեղնար աղբյուրից» կրկին ջուր կհոսի, սակայն «Հեղնար աղբյուրով» չեն սահմանափակվելու, այլ մտադիր են վերականգնել մյուս ֆիլմերի պատմական վայրերը. «Բոլորին ոգեւորելու ենք, հայտնի աղբյուրը կդառնա մեր գործի ալիքներից մեկը, որպեսզի յուրաքանչյուր քաղաքում եւ գյուղում, որտեղ նկարահանվել է պատմական որեւէ ֆիլմ, հատված, կամ եղել է պատմական կոմպոզիցիա` վերաիմաստավորվի, լինի թանգարան բաց երկնքի տակ: Եվ «Հայֆիլմի» վերածնունդ իրականում լինի ոչ միայն բառերով, այլ` գործերով: Մեզ այս շոու բիզնես ասվածը շատ «կերավ», այնքան, որ իրականում մեր արժեհամակարգը մոռացանք: Պայքարելու եմ դրա դեմ, ինձ հետ նաեւ շատ հասկացող ու գիտակից մարդիկ, որպեսզի այն արժեքները, այն պատմությունը, այն կինոն, որ մենք ունեցել ենք, վերաիմաստավորվի ամեն օր, ամեն ժամ ու ամեն վայրկյան` հնարավոր բոլոր միջոցներով: Եկեք սիրենք հայկական կինոն, այս մի նախադասությամբ ամեն ինչ ասված է` դրա մեջ կա սեր, աշխատասիրություն, ցանկություն, իղձեր...»,- եզարփակեց Հայկը:

«Ասում էի՝ հայկական շոու-բիզնեսը կոմայի մեջ է, բայց նա վաղաժամ հեռացավ մեզանից»

«ՊԱՏՄԱԿԱՆ ՎԱՅՐՈՒՄ ՄԻ ՔԱՆԻ ՆՇՈՒՅԼՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ»

«Հեղնար աղբյուր» ֆիլմի գլխավոր օպերատոր ԼԵՎՈՆ ԱԹՈՅԱՆՑԸ հավատում է տղաների էներգիային, ասում է` նախաձեռնությունն իրականություն կդարձնեն, ապա պատմում, թե տղաների հետ պատմական վայրում մի քանի նշույլներ են հայտնաբերել. «Ծառը մնացել է, Վահրամաբերդի հարեւան Մարմարաշեն գյուղը, որտեղից ֆիլմում ժողովուրդը վազելով իջնում է դեպի աղբյուրը, տեղում է, եկեղեցին կա, պարզապես մինչեւ այսօր այնտեղ լույս չկա: Ա՛յ, որ աղբյուրի համար ջուրը ու լույսը բերեն, 100 մետր էլ ավել կտանեն, որ եկեղեցին էլ լուսավորվի: Որ վերականգնվի տարածքը շատ զբոսաշրջիկներ կգան»,- ասաց Լ. Աթոյանցն ու մտաբերեց, թե ինչպես են աղբյուրն ու տարածքը պատրաստել ֆիլմի նկարահանման համար. «Հենց հասանք Վահրամաբերդ մտաբերեցի, թե ինչպես էինք «Հեղնար աղբյուրի» տարածքը նախապատրաստում ես, Արման Մանարյանը եւ ֆիլմի նկարիչը: Երեքով փնտրեցինք ֆիլի համար տարածքը, Մարմարի ձորն իջանք` շատ գեղեցիկ տեղ էր, մեզ պետք էր, որ կադրում ոչ միայն սար ու ձոր լինի այլ երեւա Հայաստանը` մեր եկեղեցին, Գյումրին... Մենք սարքեցինք աղբյուրը, սարքեցինք նաեւ 12 խաչքար, որից 3-ը իսկական քարից էր, որ վրան վարպետն աշխատում էր ֆիլմում, իսկ 9-ը` թղթից, որոնք իսկականից ոչնչով չէին տարբերվում: Նրանցից մեկը հիմա «Հայֆիլմում» է, վերջերս երբ գնացինք, գտա, մոռացել էին գողանային, ցույց տվեցի` զարմացան: Ինչեւէ, խոստացել են, որ աղբյուրը վերականգնվի, բացմանը առաջինը աղբյուրից ես եմ ջուր խմելու»:

«Եթե երեխեքի մասին մտածում ես, էդ անբարոյականներին ինչի՞ ես բերել գյուղ». Շուռնուխի միջադեպի հետքերով

 

«ՀԵՂՆԱՐ ԱՂԲՅՈՒՐԸ» ԾԱՆՐ ԾՆՈՒՆԴ Է ՈՒՆԵՑԵԼ

Այդուհանդերձ, Լ. Աթոյանցը, մտովի 48 տարի հետ գնալով, մտաբերեց ֆիլմի ծանր ծնունդը, նկարահանումները. «Այդ ֆիլմը ծանր ծնունդ ուներ, նախ պիտի նկարեր Կարեն Գեւորգյանը, մի տաղադավոր ռեժիսոր, որը հիմա Լենինգրադի կինոյի ինստիտուտում դեկան է: Կարենն ինձ ընտրեց` «Ավդոյի ավտոմեքենան» ֆիլմից  հետո: Ես ոչ թե ստանդարտ նկարում էի, այլ ֆոկուսներ էի սիրում անել, Կարենն էլ ֆանտազյոր էր, ես առաջարկեցի նկարեմ սեւ ու սպիտակ, բայց գունավոր տպեմ` ամեն էպիզոդն իր տրամադրության գույներով: Կարենն ուրախացավ, որոշեցինք այդպես էլ նկարահանել, մի քիչ պրոբներ արեցինք, սակայն գեղխորհուրդը թույլ չտվեց, արգելեց նրան այդ գործով զբաղվել: Այն ժամանակ ամեն ֆիլմի համար Մոսկվան ժամանակ էր տալիս, եթե ուշանում էր` փողերը պահում էին, ֆիլմը` փակում: Այդպես, ֆիլմի հանձնելուն մնացել էր 4 ամիս, ու որոշվեց` պետք է նկարահանի Արման Մանարյանը: Բայց այդ ֆոկուսների ժամանակը չկար, պետք է հասցնեինք ֆիլմը: Նկարահանումները բաժանված էին 2 մասին, ես ու Արմանը չէինք քնում, երբ Մանարյանը փորձ էր անում, ես տեսախցիկի վրա քնում էի, հետո` երբ սկսում էինք նկարահանումները` ինքն էր գնում մի տեղ` աչք կպցնելու: Այդպես, նկարահանեցինք, հետո մոնտաժեցինք ու հանձնեցինք ֆիլմը: 4 ամսում այդպիսի ֆիլմ նկարահանելը ռեկորդ սահմանելու պես մի բան էր»:

Քրեական գործերի քննության գործընթացում նկատվում են իրավունքների ոտնահարման վտանգավոր միտումներ.ՄԻՊ

«ՄԿՐՏԻՉ ԱՐՄԵՆԻ ՍՅՈՒԺԵՈՎ ՀԵՂՆԱՐԸ ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆ ԷՐ»

Ըստ Աթոյանցի` ֆիլմի նկարահանման, արտադրական ու հետարտադրական պրոցեսը հարթ չի գնացել. «Մեզ խանգարեցին` որոշ էպիզոդներ կտրեցին, օրինակ` երբ վարպետը աղբյուրի ջուրը գալիս է խմելու` ջուրը հոսում է, իսկ ուրիշի համար` չի հոսում: Ֆիլմում դա պիտի այդպես էլ առեղծված մնար, բայց ստիպեցին, որ փոխենք, թե հայրը սուտլիկ է, ոտքերը դնում է, որ ջուրը միայն իրեն գա, այդպես ստիպեցին, որ ֆիլմը փչացնենք: Հիմա ուզում եմ, որ այդ էպիզոդը ֆիլմից կտրեմ-գցեմ մի կողմ, որ միայն վարպետի համար ջուրը հոսի, դա ավելի առեղծվածային կլինի: Սովետի ժամանակ այդպես էր. խուդսավետներ ունեիքն, որ Մոսկվայի հետ կապ էին ունենում, զանգ էին տալիս ասում էին` փչացրեք ֆիլմը...

Եվ հետո, սկզբում չէին ուզում, որ նկարեինք ֆիլմը: Սցենարի հեղինակ Մկրտիչ Արմենը մեզ խանգարում էր նկարահանումների ժամանակ: Մենք աշխատանքային տարբերակը ցույց էինք տալիս, ձեռքի տպիչ ուներ, միանգամից «կլյաուզան» տպում էր Քոչինյանին, հետաքրքիր մարդ էր, դեմ էր` ֆիլմը նկարահանվի: Նա լրիվ ուրիշ բան էր ուզում, իր սյուժեով Հեղնարը անբարոյական էր, մենք դա դարձրինք սեր, իսկ Մկրտիչ Արմենը մեր դեմ էր... Բոլոր Լենինականցիները գիտեին, թե մենք էլ ենք այդպես նկարում ֆիլմը, ասում էին` ամբողջ Երեւանում անբարոյականներ կան, մենք մեկն ունենք, դուք եկել եք մեր մի հատի մասին ֆիլմ եք նկարում ու մեզ խայտառակ եք անում: Բայց երբ ֆիլմը տարանք «Հոկտեմբեր» կինոթատրոնում պրեմիերա արեցինք, ուրախացան, որովհետեւ տեսան ոչ թե անբարոյականություն, այլ` լեգենդար սեր է»:

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА